Բաղադրատոմս
Թխվածքաբլիթի համար
- 3 բաժակ ալյուր
- 1 տուփ խտացրած կաթ
- 1 հատ ձու
- 1 թ/գ սոդա
- 1 թ/գ քացախ (լուծել սոդան քացախի մեջ)
Կրեմի համար
- 750 գ կաթ
- 200 գ կարագ
- 1,5 բաժակ շաքարի փոշի
- 2 հատ ձու
- 3 ճ/գ ալյուր
- վանիլին
Պատրաստման եղանակը
- Խառնել խմորի բոլոր բաղադրիչները և բաժանել ստացված խմորը 8 մասի:
- Բացել յուրաքանչյուր կտորը թավայի չափով և «տապակել» 2 կողմից 1-ական րոպե:
- Կտրատել չորացած հատվածները, սակայն չթափել: Դրանք դեռ անհրաժեշտ են վրան լցնելու համար:
- Կրեմի պատրաստման համար խառնել կրեմի բոլոր բաղադրիչները՝ բացի կարագից և դնել մարմանդ կրակի վրա:
- Անընդհատ խառնել:
- Հանել կրակից և կամաց-կամաց տաք կրեմի մեջ կարագ ավելացնել, լավ խառնել:
- Խմորի վրա քսել գոլ կրեմը և վրան լցնել խմորի մանրացրած չոր մասերը: Տորթը թողնել սենյակային ջերմաստիճանի պայմաններում 1 ժամ, հետո դնել սառնարան:
Բարի ախորժակ