Այդ խոսակցությունից հետո Աննա հավաքեց բոլոր անհրաժեշտ իրերը, գրկեց երեխային և գնաց դատարան՝ ա-մուսնալուծության դիմում ներկայացնելու: Լևոնը՝ նրա ամուսինը, իր մոր միակ երեխան է եղել: Կինը մանկուց նրան հեռու է պահել «վատ» կանանցից, այդպես էլ նա մեծացել է՝ մոր համար մնալով փոքր երեխա:
Լևոնը բա-վականին ինքնասիրահարված և անտարբեր մարդ է, պարզապես նրա մայրը հարմար տարբերակ էր գտել որ-դու համար՝ Աննային, ով համեստ, դաստիրակված և խելացի աղջիկ էր: Այդպես էլ սկեսուրի միջնոր-դությամբ Աննան ամուսնացել էր Լևոնի հետ:
Սկզբում կինը շատ լավ էր շփվում հարսի հետ, որպիսի արժանանա վերջինիս լավ վերաբերմունքին: Սակայն ժամանակի ընթացքում նա ցույց տվեց իր իրական դեմքը: Սկեսուրը սկանդալ էր սարքում, հիմնականում ա-ռանց պատճառ:Նույնիսկ սենյակի կահույքն ընտրելու ժամանակ Լևոնը զանգել էր մորը և բողոքել, որ Աննան չի ուզում իր հավանած տարբերակը:
Սկեսուրը զանգել էր հարսին և բարկացել նրա վրա՝ ասելով, որ իր որդու կարծիքը միշտ ճիշտ է և պետք է լսել նրան:Չնայած նրան, որ երիտասարդներն առանձին էին ապրում, սկեսուրը գրեթե ամեն օր գալիս էր նրանց տուն և սկսում Աննային խրատներ տալ: Ամեն ինչ բարդացավ, երբ ծնվեց ընտանիքի առաջնեկը:
Աննան ոչինչ չէր հասցնում անել, իսկ սկեսուրը նրա վրա բարկանում էր, երբ տեսնում էր, որ տանն անթերի մաքրություն չէ:Աննայի համբերությունը սպառվեց այն ժամանակ, երբ մի օր ամուսինը եկավ տուն և դռան մոտ հանեց կոշիկ-ները: Երբ նրա մայրը տեսավ, որ իր որդու կոշիկները կեղտոտ են, սկսեց գոռալ և զայրանալ Ան-նայի վրա: Իսկ Լևոնը՝ մորը բացատրելու փոխարեն, որ նա սխալ է, ասաց.
-Մայրիկ, հանգստացիր, քեզ չի կարելի, սիրտդ հիվանդ է: Ոչինչ, նա դեռ կսովորի…հանգիստ, մայրիկ ջան…
Այդ օրը Աննան ընդմիշտ հեռացավ: Չնայած ամուսնու և սկեսուրի կողմից՝ իրեն տուն վերադարձնելու փարձերին, Աննան այլևս ոտք չդրեց այնտեղ: Հնարավոր է, որ դա իր կյանքի ամենաճիշտ որոշումներից մեկն է: