Մեկնաբան Համլետ Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Դպրոցի տնօրեններն ու ուսուցիչներն ինչու՞ են վեր-վեր թռնում ու վիրավորվում, երբ կրթության նախարարը, փոխնախարարները հիշեցնում են, որ տնօրենների մեծ մասը ներգրավված է եղել ընտրակեղծարարության մեջ, եղել ընտրակեղծարար մեխանիզմի կարևոր գործիք, որն այսօր արմատախիլ է արվելու։ Դպրոցների տնօրենները թող այն ժամանակ վեր-վեր թռնեին ու վիրավորվեին, երբ իրենց ստիպում էին դառնալ ընտրակեղծարար ու գործիք, և իրենք առանց ծպտուն հանելու համաձայնում էին այդ դերին ու պատրաստակամորեն, նվիրումով լծվում ընտրակեղծարարությանը․․․»։ |
Աղբյուրը` Համլետ Կիրակոսյանի ֆեյսբուքյան էջ