«Հայաստանը պոռնիկ չի, որ Վարդանյանները գան մեզ փող տան․ ո՞վ եք դուք, որ ՀՀ ղեկավարի վրա հոխորտաք». Կարեն Վարդանյան

Հայաստանը պոռնիկ չի, որ Վարդանյանները գան մեզ փող տան․ ո՞վ եք դուք, որ ՀՀ ղեկավարի վրա հոխորտաք

«Նման մարդիկ ավելի շատ ռուսական են, քան հայկական, այսինքն նրանց վարքագիծը, պահվածքը, խոսալու ձևը վկայում է այն մասին, որ իրենց համար կոորդինատային առանցքը Մոսկվան է, Պուտինն է։ Ռուբեն Վարդանյանը Նիկոլ Փաշինյանի հետ խոսելիս՝ ինչ-որ ձևեր է թափում, վերևից է նայում կամ ռուսերեն է խոսում այն դեպքում, երբ ինքը հայերեն շատ լավ գիտի ու Երևանում է ծնվել-մեծացել, Դերժինսկու անվան դպրոցն է ավարտել ու կարող էր հայերեն խոսել , բայց ռուսերեն է խոսում, որպեսզի ռուսական կողմը տեսնի, որ ինքը ռուսների կողմից չսիրված Փաշինյանի հետ կարողանում է վերևից խոսել, այսինքն դա ձև է՝ ուղղված ռուսական իշխանություններին և ռուսական հայազգի բիզնեսմենները հիմնականում այդպիսին են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը՝ խոսելով սեպտեմբերի 8-ին Մոսկվա կատարած այցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ռուսաստանաբնակ հայ գործարարների հանդիպման ժամանակ Ռուբեն Վարդանյանի և վարչապետի միջև տեղի ունեցած բանավեճին։

Այս համատեքստում մեր զրուցակիցը հավելեց նաև․ «Էդ բիզնեսմենները գյուղացի տղերք են, որ գնացել են Հայաստանից ու ժամանակն էլ այնպես է եղել, որ կարողացել են դրսում հարստանալ և իրենց ուղեղի մեջ Ռուսաստանը լրիվ ուրիշ մի բան է, քան Հայաստանը, այսինքն իրենք պրովինցիալ (գավառական-խմբագրական) են եղել ու իրենց թվում է, թե Հայաստանը պրովինցիա է ու դրա համար էլ Հայաստանի նկատմամբ նրանց վերաբերմունքը միշտ վերևից է, դրա համար էլ նրանք իրենց իրավունք են վերապահում, որ գան մեզ մոտ ու մեզ վերևից ինչ-որ բաներ սովորեցնեն, բայց երբ խոսում ես նրանցից անգամ ամենահարուստների հետ՝ տեսնում ես, որ Հայաստանի համար նրանք դատարկ են»։

Կարեն Վարդանյանի խոսքերով՝ մարդկային և բիզնես այն որակները, որոնք ունեն ռուսաստանցի հայազգի բիզնեսմենները՝ Հայաստանին շատ քիչ բանով կարող են օգտակար լինել։

«Ես միշտ զարմացել եմ մեր կառավարությունների վրա, որ նրանք այդպիսի մարդկանց հետ են երկխոսությունը սկսում․ առաջնահերթ պետք է օգնել, որպեսզի Հայաստանում ապրող հայ մարդը կարողանա ներդրումներ անել ու այդ ժամանակ մենք այլևս չենք նայի, թե Սփյուռքից ով կգա ներդրումներ անելու կամ չանելու։

Շատ ներողություն, բայց մենք հո պոռնիկ, պուտանկա չենք, որ փողոցում կանգնած սպասում ենք գա մեկը մեզ փող տա, մեզ առնի։

Էն երկրում, որտեղ որ էդ բիզնեսմեններն ապրում են՝ սկզբունքային հարցերում անգամ ծպտուն հանելու իրավունք չունեն, բայց հանկարծ տեսնում ես, որ գալիս են Հայաստանի ղեկավարի վրա հոխոռտում են ու կապ չունի էդ ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, թե Սերժ Սարգսյանը, ո՞վ եք դուք, որ Հայաստանի ղեկավարի վրա հոխոռտաք»,-շեշտեց Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նյութի աղբյուրը՝ 1in.am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS