Հայաստանի ՛՛մարգարիտը՛՛ համարվող Սևանա լիճը վերածվում է ճահճի. BBC-ն ևս անդրադարձել է այս հարցին…

Բրիտանական BBC հեռուստառադիոընկերությունն իր կայքում հոդված է հրապարակել, որում անդրադարձ է կատարվում Սևանա լճի ճահճացման վտանգին:

Հոդվածում մեջբերվում են հայ բնապահպանների մտավախությունները՝ կապված լճին սպառնացող վտանգի հետ:

«Հայ բնապահպաններն ահազանգում են՝ երկրի խոշորագույն լիճը լուրջ վտանգի է բախվել:

Այն կրկին ծաղկել է: Եթե երկրի իշխանությունները քայլեր չձեռնարկեն, ապա լիճը ճահճի կվերածվի»,- ասվում է անդրադարձում:

Նշվում է նաև, որ բնապահպաններին մտահոգող հարցերից է լճի ջրի մակարդակի կտրուկ նվազումը:

Հիշեցնենք, որ օրերս հայ բնապահպաններն ահազանգել էին Սևանա լճում հերթական ծաղկման դեպքի մասին:
Ինչպես հաղորդել էր econews.am-ը, Շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն է տարածել Սևանա լճի վիճակի մասին, որում ասվում է․
«Վերջին օրերին Սևանա լճում արձանագրվել է Անաբենա (լատ.՝ Anabaena) ցեղի կապտականաչ ջրիմուռների աճ։
Այս ջրիմուռները Սևանա լճում առաջին անգամ նկատվել են նախորդ դարի 40-ականներին, իսկ ծաղկման առաջին դեպքն արձանագրվել է 1964 թվականին և տարբեր ծավալներով պարբերաբար կրկնվել նաև այլ տարիներին։

Լայնածավալ ծաղկում է դիտարկվել նաև 2018 թվականին»։

Մասնագետները պնդում են, որ պատճառները կապված են իշխանության անգործու­թյան կամ հանցավոր գործունեության հետ. լճի ջրի օգտագործում ոռոգման նպատակով, անցած տարի այն նույնիսկ օրենքով նախատեսվածից ավելի է եղել, ձկան պաշարների անխնա ոչնչացում և թափոնների անվերահսկելի արտանե­տում լիճ:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS