Հայաստանում գործելու է տուգանային միավորների նոր համակարգ․ Վարորդները կտուգանվեն 200 հազար դրամ, եթե․․․

Վարչական իրավախախտումների մասինօրենսգրքում նախատեսված փոփոխությունների համաձայն՝ վարորդ-ներըծխելու համար ոչ թե 1 միավոր կկորցնեն, այլ 0,5: ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Առանց վարորդական իրավունքի մեքենա վարողները կտուգանվեն 200 հազար դրամով։ ՀՀ ԱԺ–ն այսօր քննարկում է Վարչական ի-րավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխությունների համապատասխան նախագիծը։

Հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանը,ներկայացնելով փաստաթուղթը, հիշեցրեց, որ տուգանային միավոր-ների համակարգի ներդրումից հետո վարորդների համար առավելագույն տուգանքը իջեցվել է մինչև 25հազար դրամ։Միաժամանակ հարց է առաջացել՝ ինչպես տուգանել վարորդական իրավունք չունեցողներին։

«Նախագիծը վերաբերումէ առաջին հերթին այդհարցերին։Այդ դեպքում նախատեսվումէ 200 հազար դրամի չափով տուգանք», — ասաց Խաչատրյանը։ Հիմնական զեկուցող,փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն էլ նշեց,որ փոփոխություններից մեկնէլ վերաբերում է ոստիկանների արձանագրած խախտումների համար վա-րորդներին միավորից զրկելուն: Այդ կետն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հուլիսի 1-ից։

Բացի այդ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի առաջարկով քննար-կումների ժամանակ իջեցվեց մեքենայում ծխելու համար նախատեսված տուգանքը՝ 1 միավորի փոխարեն վա-րորդները կկորցնեն 0,5 միավոր:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանում տուգանային միավորների նոր համակարգ է գոր-ծում, ըստ որի` յուրաքանչյուր վարորդի տրվում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման 9 բալ տուգանք։ Եթե մեկ տարվա ընթացքում վարորդը սպառել է բոլոր 9 միավորները, նրան կես տարով զրկում են վարորդական իրավունքից։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS