Հայաստանում 12-ամյա դպրոցական կրթությունը կարող է վերանայվել

Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյո՞ք փոփոխություններ լինեն 12-ամյա դպրոցական կրթության մասով՝ նշեց, որ դա կոնցեպտուալ ռազմավարական խնդիր է, որը քննարկվելու է, ծրագիր է ներկայացվելու. «Հիմա այլ հրատապ խնդիրներ կան դպրոցներում ու բուհերում, որոնցով զբաղվում ենք, իսկ դա ավելի երկրաժամկետ կտրվածքով լուծվող հարց է»:

Անդրադառնալով տեղեկություններին, որ դպրոցներում «Վերջին զանգ»-ի համար գումար են հավաքում՝ նախարարն ասաց, թե տեղեկություններ ունի, որ բազմաթիվ դպրոցներում այդ գումարը ետ է վերադարձվում, սակայն կան դպրոցներ, որտեղ այդ գումարները հավաքվում են. «Ես յուրաքանչյուր դեպքով տվյալները հանձնելու եմ իրավապահ մարմիններին: Հորդորում եմ ուսուցիչներին և տնօրեններին, ովքեր նման գործունությամբ են զբաղվում, վերջ տալ դրան: Հայաստանում իրավիճակ է փոխվել, դրամահավաքները խստիվ պատժվելու են»:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS