Հայկական կողմը դեմ է եղել Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությանը, գրում է Коммерсант-ը:
«ՀԱՊԿ-ում քննարկվել է Ադրբեջանի նախագահին Աստանայում ՀԱՊԿ նիստին հրավիրելու հարցը: Գաղափարն առաջարկել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, առաջարկն աջակցել են այլ առաջնորդներ, նրանց թվում՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ալիևը պատրաստ է եղել մեկնել Աստանա, սակայն գաղափարին դեմ է եղել հայկական կողմը»,- պարբերականը մեջբերում է նիստին մասնակցող աղբյուրի խոսքը:
Ղազախստանի մայրաքաղաքում ընթանում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը: ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդները մոտ 20 փաստաթուղթ կքննարկեն, կորոշվի նաև կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնի ճակատագիրը: