Հայկոյի կնոջ այս քայլը հարգանքի է արժանի: Կարելի է հպարտանալ այսպիսի հայուհիներով

Սիրված դերասան Հայկ Մարությանը միշտ էլ աչքի է ընկել իր ըմբոստ կեցվածքով ու մշտապես եղել է երկրում կատարվող անարդարությունների մասին բարձրաձայնողներից մեկը:

Նա մշտապես եղել հայ ժողովրդի կողքին և իր բողոքն ու ընդվումն է արտահայտել երկրում տիրող անարդարությունների դեմ… 2018 թվականի մայիսից սկսած` բուռն մասնակցություն է ունեցել Հայաստանի Հանրապետության «Քայլ արա» շարժմանը

Ամուսնացած է ազգությամբ չեխ կնոջ՝ Իվայի հետ, ում հետ ծանոթացել է 2004 թվականին, երբ վերջինս որպես կամավոր աշխատում էր Սպիտակում «Կարմիր խաչի»առաքելության ներքո։ Ձեզ ենք ներկայացնում գեղեցկուհի Իվայի հետ կապված ուշագրավ մի դեպք, որն իրապես մեծ հարգանքի է արժանի։

Իվան իր և Հայկոյի զավակների հետ հաճախ էր այցելում թենիսի մարզումների՝ Երևանի թենիսի ակումբներից մեկում։ Այդ այցերից մեկի ժամանակ ակումբի աշխատակիցները ականատես եղան հետաքրքիր մի միջադեպի։

Երբ երեխաներից մեկը ոչ գրական և մի փոքր ժարգոնային հայերենով խոսեց աշխատակցուհու հետ, Իվան միանգամից սաստեց նրան և ասաց, որ կարգին ու գրական հայերենով խոսի։ Այս աննշան թվացող դեպքն ուշագրավ էր նրանով, որ Իվան՝ լինելով ազգությամբ չեխ, հատուկ ուշադրություն է դարձնում իր փոքրիկների խոսքի, հայերեն խոսքի նկատմամբ։

Նյութի աղբյուրը` http://loool.info/archives/12259

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS