Հայոց մայրեր, միասին աղոթենք մեր զինվոր որդիների համար․․․Տերը կլսի մեր աղոթքը

Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստծո, հանուն Քո Սրբասուրբ Մոր՝ Աստվածածին Կույս Մարիամի բարեխոսութ-
յան լսիր իմ այս աղոթքը որդուս (անունը), որ այժմ ծառայում է Հայոց բանակում։ Մարդասեր Տեր, նախ խնդրում
եմ ներիր նրա կամա եւ ակամա մեղքերը, որ գործել է Քո առջեւ, տրվելով իր երիտասարդական ցանկություննե-
րին։

Այժմ տուր նրան խոհեմություն եւ իմաստություն, որ բարին եւ օգտակարը կարողանա ընտրել եւ քաջություն
շնորհիր, հավատարմաբար ծառայելու մեր հայրենիքին , որ մեր սուրբ նախնիներից ժառանգություն է մնացել
մեզ։ Պահպանիր նրան Սուրբ Խաչիդ զորությամբ թշնամու ամեն տեսակի մահաբեր հարձակումներից եւ դիվա-
կան ազդեցություններից։

Շնորհիր որդուս քաջառողջություն եւ հնազանդություն իր հրամանատարական անձնակազմին եւ զինվորական
կարգ ու կանոնին, իսկ իր հետ ծառայող զինակիցների հետ բարի վարվեցողություն ու ընկերական կարեկցությ-
ուն։Մեր հաղթող Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս,ընդունիր այս աղոթքս հավատքի բարի պատերազմում Քո զին-
վորյալ հաղթական սրբերի` սուրբ Սարգսի, սուրբ Գեւորգի, սուրբ Վարդան Մամիկոնյանի ու իր քաջ զինակից
նահատակ սրբերի պահպանիչ բարեխոսությամբ.

ԱՄԵՆ

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS