Հայտնի են ամանորի ոչ աշխատանքային օրերը.

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Կարեն Կարապետյանի կառավարության`ամանորյա տոները կրճատելու անսովոր նախաձեռնությունը կյանքի չի կոչվի: Նշենք, որ ամանորյա տոները կրճատելու վերաբերյալ նախագծին կառավարությունը հավանություն էր տվել անցած տարվա վերջին, իսկ ազգային ժողով այն ներկայացվել էր այս տարվա փետրվարի 6-ին: Հիմնական զեկուցողը սոցապ նախկին փոխնախարար Թադեուս Ավետիսյանն էր:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ նախագիծը հեղինակը հետ է վերցրել այս տարվա հունիսի 6-ին` թավշյա հեղափոխությունից հետո:

Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը մտադիր էր 2019 թվականից կրճատել ավանդաբար մի քանի օր շարունակ նշվող Ամանորը: Նա առաջարկում էր տոնական ոչ աշխատանքային օրերի ցանկից հանել հունվարի 3-ը, 4-ն ու 5-ը։ Այսինքն` ոչ աշխատանքային կլինեին միայն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը և հունվարի 6-ը։ Պարզվում է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տրամադրված չէ Ամանորը տոնել ընդամենը 3 օր»,- գրում է թերթը։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS