Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) սպանության համար կասկածվում է ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ):
Aysor.am-ի տեղեկություններով, երկու նախկին գործընկերների մեջ գույքային վեճ է եղել։
Վեճը հարթելու համար նրանք հանդիպել են Նորք-Մարաշում գտնվող «Այգիներ» ռեստորանային համալիրում։ Հանդիպմանը եղել է նաև երրորդ կողմ, ով, ենթադրվում է, պետք է կարգավորեր ծագած վեճը։
Հարություն Ղարագյոզյանին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: