ՀՀ ԿԳՆ Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 2019 թվականի միասնական քննությունների օրերն ըստ առարկաների:
ԿԳՆ-ն տեղեկացնում է, որ բուհերի ընդունելության միասնական քննություններն անցկացվելու են հունիսի 4-25-ը:
Մասնավորապես, հունիսի 4-ին` «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Համաշխարհային պատմություն»,
- հունիսի 7-ին` «Հայոց լեզու և հայ գրականություն»,
- հունիսի 11-ին` «Ֆիզիկա»,
- հունիսի 14-ին` «Օտար լեզու»,
- հունիսի 18-ին` «Մաթեմատիկա»,
- հունիսի 21-ին`«Հայոց պատմություն» և «Քիմիա»,
- հունիսի 25-ին` «Ռուսաց լեզու»: