Հայրը այլևս չկա, իսկ մայրը լքել է ու հեռացել տանից․․․Ինչպես է 11-ամյա աղջիկը դարձել ծնող՝ կրտսեր եղբայրների համար։ Այս զարմ անալի պատմությունը տեղի է ունեցել Չինաստանում:Ցավոք,ընտանիքի հայրն այլևս կենդանի չէ,իսկ մայրը ուղղակի հավաքել է իրերն ու փախել տնից՝ միայնակ թողնելով երեք անչափահաս երեխաներին:
11-ամյա աղջիկը ստիպված է եղել ինքնուրույն հոգ տանել եղբայրների մասին, հող մշակել, որպեսզի կարողանա կերակրել ընտանիքին, բացի այդ չի մոռացել ուսման մասին:Երկարաձիգ 6 ամիսներ երեխաները միայնակ են ապրել:Տեղի բնակիչները քիչ թե շատ օգնում էին նրանց, սակայն չէին կարող ամբողջ հոգսն իրենց վրա վերցնել:
Միայն կես տարի անց երեխաների հարազատ հորեղբայրը,որն ապրում էր գյուղից քիչ հեռու,իմացել էր ստեղծված իրավիճակի մասին: Նա երեխաներին որդեգրելու ցանկություն էր հայտնել, սակայն ընտանիքի 11 տարեկան «առաջնորդը» մերժել էր նրան:
Միայն ստացվել էր համաձայնության գալ, որ փոքրիկներն ապրեն հորեղբոր տանը, սակայն աղջիկը շարունակի զբաղվել տնային գոր ծերով և հոգ տանել եղբայրների մասին, քանի որ նա արդեն այդպես էր սովորել:
Ընտանիքի պատմությունը դարձել է վիրուսային ու տարածվել ողջ աշխարհում: Մոլորակի տարբեր կետերից մարդիկ սկսել են գումար փոխանցել փոքրիկների համար, որպեսզի վերջիններս կարողանան ուսում ստանալ և դուրս գալ աղքատությունից:
Մնում է հուսալ, որ նրանց մոտ ամեն ինչ կստացվի: