Լավ է, երբ ամուսինները կարողանում են երջանիկ ապրել մի հարկի տակ, սակայն երբեմն լինում է այնպես , որ համատեղ կյանքը չի ստացվում և նրանք բաժանվում են:
Եվ լինում է այնպես, որ բաժանվելուց հետո ամուսինները լավ հարաբերություններ են պահպանում: Նրանք հեռանում են իրարից, օտարանում ու նույնիսկ թշնամանում:
Նա բաժանվել էր կնոջից, որի խնամքին թողել էր իրենց որդուն: Նա ժամանակ առ ժամանակ տեսնվում էր կնոջ ու որդու հետ:
Նրանք մի քանի բառ էին փոխանակում, հետո մի քիչ զբոսնում էր որդու հետ ու կրկին բաժանվում էին:
Մի օր կինը խնդրեց երեխայի համար դեղորայք գնել, քանի որ դեռ աշխատավարձ չէր ստացել և անձամբ չէր կարող գնել:
Տղամարդը շտապեց դեղատուն և գնելով դեղը գնաց կնոջ տուն: Կինը դեղը տվեց երեխային և խնդրեց մնալ երեխայի մոտ կես ժամով, մինչև ինքը գնար աշխատվայր ու
բերեր տուն, տանը աշխատելու համար:
Նախկին ամուսինը վաղուց չէր եղել այդ տանը: Երեխան քնել էր, և նա որոշեց դեղը դնել սառարանը, քանի որ տուփի վրա գրված էր պահել սառնարանում:
Նա բացեց սառնարանի դուռն ու քարացավ: Սառնարանում միայն երեխայի կերն էր դրված, ջուր ու 1 հատ բանան: Գլխիկոր կանգնեց ու մի պահ վերհիշեց, թե որքան անպիտան բաների վրա է գումար ծախսել ու ոչ մի օր չի մտածել, թե ինչի կարիք ունեն կինն ու երեխան:
Նա չէր սիրում կնոջը, այդ կինը իր երեխայի մայրն էր: Եվ եթե ինքը սիրում է իր երեխային, ապա պետք է ապահովի նաև այդ երեխայի մորը:
Նա մի պահ պատկերացրեց, թե որքան դժվար է կնոջ համար, որքան քաղցած օրեր է անցկացրել, ու երբեք չի բարձրաձայնել իր խնդիրների մասին: Ու որոշեց այլևս երբեք նրանց մենակ չթողնել միշտ լինել նրանց կողքին ու հոգալ նրանց կարիքները:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն