Bestinfo.Am-ը ներկայացնում է՝ 2015-ին 64-ամյա Ֆրեդ Ուայթլոուին աղիքների քաղցկեղ ախտոոշեցին։ Անցյալ տարվա սեպտեմբերին նրան վիրահատեցին, և տղամարդն անցավ քիմիաթերապիայի կուրսը, բայց բուժման ընթացքում ոչ բոլոր քաղցկեղային բջիջներն էին ոչնչացվել, հետևաբար 2017-ին հիվանդությունը դարձյալ վերադարձավ։
Դրա մասին իմանալուց հետո Ֆրեդ Ուայթլոուիի 30-ամյա դուստր Ջիլ Թյորները հորն առաջարկում է ընդունել իր կրծքի կաթը։ Ջիլը նման առաջարկ է անում մի հետազոտության արդյունքը կարդալուց հետո։ Դրանում ասվում է, որ նման «ըմպելիքը» լիովին ի վիճակի է ոչնչացնելու քաղցկեղային բջիջները։
Անցյալ տարվա հոկտեմբերին Ջիլը տղա էր ունեցել հիմա նրա օրգանիզմը ավելի շատ կաթ է արտադրում, քան անհրաժեշտ է նրա որդուն՝ Լյուիսին։ Ահա Ջիլն էլ որոշել է իր կաթի «ավելցուկը» տալ հորը։ Ֆրեդը խոստովանում է, որ ինքը սկզբում տատանվում էր, բայց ի վերջո որոշում է, որ կորցնելու բան չունի։
Ջիլն ասում է, որ իմանալով հոր վիճակի մասին՝ ինքը դատարկության զգացում է ունեցել։ «Ես ուզում էի ամեն գնով օգնել հայրիկին, ուստի սկսեցի նրան իմ կրծքի կաթից նրան տալ։ Ես հետազոտություններ էի անցկացնում, երբ համացանցում աչքովս ընկավ կրծքի կաթի մասին այլընտրանքային բուժման հաջողությունների մասին։
Այդ ժամանակվանից ի վեր 30–ամյա ամուսինս՝ Քայլը, կաթը սկսեց օգտագործել մաշկախտի բուժման համար։ Մենք կրծքի կաթը օգտագործեցինք նաև Լյուիսի կոնյուկտիվիտի բուժման նպատակով։
Իսկ երբ ես հիշեցրի ընտանիքիս մասին, ասելով, որ կրծքի կաթը կարող է օգնել քաղցկեղի դեմ պայքարում, նրանք մտածեցին, թե կատակում եմ։ Մտքովս չէր անցնի, որ հայրս կհամաձայնի այն խմել։ Բայց հայրս էլ հասկանում էր, որ ինքն առանձնապես կորցնելու բան չունի, ու մտածեց․ «Իսկ ինչո՞ւ՝ ոչ»։
Ես գտա կրկնակի կաթ կթող գործիք ու սկսեցի հայրիկիս համար կաթ քաշել։ Բայց միշտ դա անում եմ միայն մի պայմանով․ պիտի համոզված լինեմ, որ կաթս առաջին հերթին կբավականանցի Լյուսին։
Առայժմ Ֆրեդ Ուայթլոուն դստեր կրծքի կաթը ընդունում է մեկ ամիս, իսկ թե որքանով է այն արդյուավետ քաղցկեղի դեմ պայքարում, հայտնի կդառնա 4 շաբաթ անց, երբ ընտանիքը կներկայանա օնկոլոգին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում՝ https://bestinfo.am/archives/11054