Հայրիկս շատ դժվարությամբ է հասնում մեր ամառանոց, եթե նրան համար մեքենա չգնես, կբաժանվեմ․․․Կինս իմ առաջ այսպիսի պայման դրեց
Ես ու կինս արդեն երկար տարիներ միասին ենք, գրեթե 15 տարի: Երկուսս էլ միմյանց ծնողների հետ ի սկբանե լեզու գտանք:Նրանց միշտ օգնում ենք, դժվար պահին ձեռք բռնում՝ ինչպես ֆինա նսապես, այդպես էլ կեն ցաղային հար ցերում:Մեր ընտանիքում միակ աշխատողը ես եմ, իսկ կինս մեր համա տեղ կյանքի ընթացքում երբեք չի աշխատել: Նա զբա ղվում է տան գործերով և երեխաների դաստիրակությամբ, ինչի համար նրան անչափ շնորհակալ եմ:

Քիչ չեմ վաստակում, եթե խելամիտ ծախսենք, ամեն ինչի կբավականացնի:Գումարը, որը կարողանում եմ կուտակել, բնականաբար, մեր ընդհանուր ընտանեկան բյոջեն է: Անցյալ տարի որոշել էինք գնալ ծով, սակայն ողջ աշխարհում տիրող իրավիճակի պատճառով ոչինչ չարեցինք, իսկ 1 տարվա ընթացքում գումարն ավելացավ:

Եվ ահա 1 ամիս առաջ կինս հայտնում է, որ իր հոր համար պիտի մեքենա գնենք: Ասում է, որ նրա համար դժվար է ամառանոց հաս-նելը: Բայց ես կնոջս հետ համամիտ չեմ: Ավտոբուսի կայանա տեղի հասնելու համար պիտի քայլի 10 րոպե, մոտ 1 ժամ ճան ապարհ գնա: Իսկ ամառանոցը կանգառին շատ մոտ է:Բայց կինս չէր հանդարտվում,ասելով,որ հայրիկը ծանր իրեր է տեղափոխում՝ գործիք-ներ, սնունդ:
Ու սա այն դեպքում,երբ ես հաճախ են մեքենայով տեղ հասցնու նրան:Մի քանի օր առաջ կնոջս ծնողների տանն էինք,ու կինս ասաց հորը, որ մենք նրա ծննդյան օրը պատրաստվում ենք մեքենա նվիրել: Աներս ծիծաղելով պատասխանեց, որ չունի դրա կարիքը, ավե-լի լավ է մեզ համար ավելի պիտանի մի բան գնենք:

Տանը նորից խոսեցի կնոջս հետ, բացատրեցի, որ այդ գաղա փարն ինձ դուր չի գալիս: Չեմ ուզում մի քանի տար վա աշխա տանքիս արդյունքը նվիրել նրա հորը, ու կապ չունի, որ ի սրտե հար գում եմ աներոջս:Փոխանակ նա հասկանար, որ ճիշտ եմ ասում, սպառ-նաց, որ կհավաքի իրերն ու կգնա: Ես նրան միայն բարի ճանապարհ մաղթեցի:Արդեն 3 օր է չենք խոսում, ու ես արդեն կասկածում եմ՝ արդյոք ճիշտ եմ վարվում թե ոչ:
Համենայն դեպս, չեմ ուզում, որ կինս առանց ինձ նման կարևոր որոշումներ կայացնի:
