Հայրիկ պահապան հրեշտակը: Հետաքրքիր պատմություն

Մի երեկո տեղի էր ունեցել սարսափելի վթար. բախվել էին մի քանի ավտոմեքենա, դեպքի վայրում սարսափելի իրարանցում էր:

Վթարի ենթարկված ավտոմեքենաներից մեկում մի կին լաց էր լինում, աղիողորմ ճչում ու աղաչում. «Տեր Աստված, խնայիր որդիներիս»:

Նա ջանում էր թուլացնել ամրագոտին և ազատվել ավտոմեքենայի գերությունից: Երբ վերջապես կարողացավ փոքր-ինչ շրջվել և նայել հետևի նստատեղերին, տեսավ միայն մետաղի կտորտանք և ապակու փշրված բեկորներ:

Երկվորյակ զավակների նստատեղերի հետքն անգամ չկար,տղաները ոչ մի տեղ չէին երևում, լացի ձայն անգամ չէր լսվում: Կին աղոթում էր, որ զավակներն ավտոմեքենայից դուրս շպրտված և փորձանքից փրկված լինեին. «Տեր Աստված, թույլ մի տուր, որ զավակներս մահանան», — մրմնջում էր նա:

Շուտով փրկարարները եկան և դուրս բերեցին կնոջը մեքենայից, սակայն հետնամասում երեխաներ չգտան, մինչդեռ նստատեղերի ամրագոտիներն անվնաս էին:

Նրանք անգամ սկսեցին մտածել, որ կինը վախից խելագարվել էր, իսկ իրականում մենակ էր եղել: Երբ ցանկացան նրան հարցուփորձ անել, կինն անհետացել էր:
Ոստիկանները կնոջը տեսան փողոցներում վազվզելիս և իրեն պատահող մարդկանցից օգնություն խնդրելիս՝ նկարագրելով իր զավակներին, նրանց արտաքին տեսքը և հագին եղած հագուստը:
Անսպասելիորեն ոստիկաններից մեկն ասաց.

— Նրանք իմ ավտոմեքենայում են, անգամ քերծվածք չեն ստացել: Ասացին, որ իրենց հայրիկն է իրենց տեղավորել իմ ավտոմեքենայում և պատվիրել սպասել, մինչև որ մայրիկը գա և նրանց տուն տանի: Ես իհարկե մոտակայքում շատ փնտրեցի տղաների հայրիկին, սակայն չկարողացա գտնել նրան:

Կինն ամուր գրկեց երկվորյակ որդիներին և արցունքն աչքերին ասաց.

— Նրանց հայրը մահացել է մեկ տարի առաջ:

Տղաները մայրիկին պատմեցին, որ հայրիկը եկել էր, համբուրել նրանց, ասել, որ չանհանգստանան, քանի որ ամեն ինչ լավ կլինի, ապա տեղավորել էր նրանց ոստիկանի ավտոմեքենայում:

Հետո ասել էր, որ ինքը պետք է հեռանա, սակայն շարունակելու է հետևել տղաներին և նրանց մայրիկին:
Կինն այլևս չէր կասկածում, որ որդիների պահապան-հրեշտակը նրանց հայրիկն էր, ում վերջին խոսերը եղել էին. «Ես ձեզ միշտ կհսկեմ և կպահպանեմ»:

Ռոսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS