Հայ զինվորի հուզիչ բանաստեծությունը նվիրված իր զոհված և ծառայակից ընկերներին.
Նորից թուրքը մեզ հանգիստ չէր թողնում,
Գիշերով թաքուն դիրք էր գրավել,
Մեր առյուծներին մորթել, գլխատել։
Վեր ելաք քնից, հագաք զրահ, զենք,
Ձեր հոգուն մատաղ, հետախույզ տղերք,
Նայեցիք մահին, ժպտացիք անվախ,
Ժամն էր փրկելու երկիրը Արցախ…
Հասաք, լսեցիք լուրը ահավոր`
Պայթեց նռնակը ձեռքում վիրավոր,
Քյարամ, Անդրանիկ, Արմենակ քաջեր,
Մինչ ի մահ կանգնին հայոց հողին տեր…
Լսվեց հրաման՝ դեպ մարտի, առաջ,
Հասնենք օգնության Մալոյանին քաջ,
Ինչպես առյուծը փակված վանդակում,
Առանց փամփուշտի սպասում էր դիրքում,
Ինչպես փոթորիկ սլացաք առաջ,
Վայրագ, անօրեն թուրքին ընդառաջ…
Մահն արհամարհած առաջ էիք վազում,
Արկերի ձայնը անգամ չէր հուզում,
Գիտեիք՝ տղերքն են դիմացի հողում,
Հայկոն ու Արան կռիվ են մղում։
Առաջ էր տանում ձեզ Յուրան խրոխտ,
Ձեզ հետ էին Գարիկն ու Արամն ըմբոստ,
Վրեժը սրտում մոտեցաք դիրքին,
Անանջ արեցիք Մալոյան քաջին,
Թշնամին շատ է, թվով առավել,
Հաղթելու համար պիտ մինչ մահ կռվել…
Նայեցիք իրար աչքերով անշեջ,
Արամը ելավ ու այսպես խոսեց.
«Տղերք, հրթիռը խփեմ պոստի մեջ,
Հարձակվենք, ջարդենք, ջնջենք մինչև վերջ»։
Դղրդաց որոտն ահարկու զենքի,
Յուրայի ձայնը հասավ ամենքին,
Ինչպես երկրաշարժ ցնցեց հողը օդ,
За нашу разведку, за ребят, вперед…
Թնդում էր հողը ստեպ պայթյուններից,
Երկինքը՝ ցնցվում կրակոցներից,
Դիակները՝ հնձված հասկի պես ընկնում,
Հայն Ավարայրի կռիվն էր կրկնում։
Հակառակորդը ցնցվեց հարվածից,
Հիշեց պատկերներ դաժան անցյալից,
Հուժկու գրոհից գլուխը կորցրեց,
Հիսուն զոհ տալով փախուստի դիմեց։
Անվախ սրտերով առաջ գնացիք,
Ձեր առջև բացվեց արյունոտ տեսիլք,
Տեսաք հոշոտումը սրբապիղծ թուրքի,
Վրեժի ցասումը պատեց ամենքին։
Եկավ հրամանն ինչպես շանթարգել,
Պիտ ամեն գնով դիրքը պահպանել,
Եթե պետք լինի, մինչև մահ կռվել,
Սակայն հետ բերածը նորից չհանձնել։
Մռայլ մի զգացում ձեր հոգին պատեց,
Թեժ մարտից հետո փամփուշտը հատեց,
Նորից վեր ելավ առաջնորդը մեծ,
Նայեց ամենքին, տխրորեն դիմեց.
«Տղերք, եղածը իզուր մի վատնեք,
Վերջին փամփուշտը ձեզ համար պահեք,
Երբ ձեր հույսը վերջին կսկսի մարել,
Հրաժեշտ տվեք ձեր կյանքին ջահել…
Մի թողեք կամքին ենթարկվել հույզին,
Գործեցեք վայել քաջ հետախույզին,
Հիշեք կանոնը՝ գրված մեր գրքում,
Հետախույզը ողջ գերի չի ընկնում»…
Խոր հայացքները իրար հառեցին,
Ծանր վիճակին համակերպվեցին,
Գիշատչի ոգին ամենքին պատեց,
Սառնասիրտ վճիռն իսկույն կայացվեց…
Սակայն ուրիշ էր կամքը Բարձրյալի,
Չպիտի ընկնեիք գիրկը անցյալի,
Շարժիչի ձայնը դիրքին մոտ լսվեց,
Երկնից ուղարկված մեքենան կանգնեց,
Նորից կյանք առավ մարտիկը մեռած,
Սառած մարմնի մեջ արյունը եռաց…
Հասկացան՝ զուր էին հուսախաբ եղել։
Իրար ձայնեցին՝ փամփուշտ են բերել։
Կրկին թնդացին զենքերը լռած,
Կրակի ձայնը դարձյալ դղրդաց,
Վերածնված խումբն ուժերն հավաքեց,
Մի հուժկու զարկով թուրքին ջախջախեց…
Այսպես կատարվեց անսպասելին,
Քսան հոգին ջարդեց հարյուր հիսունին,
Անհաղթ է ոգին, ուր բոց է վառվում,
Քանակն անզոր է, երբ սիրտն է կռվում,
Թե կհանդիպեք դուք այս տղերքին,
Մի փնտրեք իզուր մեր հերոսներին,
Դուք չեք ճանաչի այս դեմքերը տվայտ,
Նրանց անունները կմնան անհայտ,
Մի հիշատակեք նրանց երգերում,
Պահեցեք նրանց լոկ ձեր մտքերում,
Սակայն և իսպառ դուք մի մոռացեք,
Եվ հնարավոր է այս, դուք լավ իմացեք,
Ձեզ ծանոթ մեկի համեստ մարմնում,
Նրանցից մեկի սիրտն է բաբախում