Մի անգամ մի քանի թուղթ պատճենահանելու համար պետք է գրասենյակ գնայի: Մտա այն սենյակը, որտեղ տեղադրված էր պատճենահանող սարքը (այն շոգեբաղնիք է հիշեցնում, մի օդորակիչը չի աշխատում):
Այնտեղ բացի մոտիկ սեղանի մոտ ջանասիրաբար հսկայական քանակությամբ փաստաթղթեր պատճենահանող աղջկանից, ոչ ոք չկար:
Ես փակեցի դուռը, աղջիկն առանց իմ կողմ շրջվելու ասում է. -Լսիր, խնդրում եմ դուռը փակիր և մի րոպեով մոտ արի…
Ես մեխանիկորեն կատարում եմ նրա խնդրանքը՝ մոտենում եմ և կանգնում նրա մեջքի հետևում: Այն, որ նա ինձ հետ «տնական» էր, այն ժամանակ ինձ բացարձակ չհուզեց:
Եվ այդ ժամանակ նա հանում է վերնաշապիկը… Ես շշմած եմ…Ասում է.
-Վայ էս սինթետիկան…
Օգնիր արձակել կոճակը: Արձակեցի: Մտածում եմ, ի՞նչ է հորինել: Այդ ընթացքում աղջիկը հանում է կրծկալը, շպրտում սեղանին, որից հետո, հենց այդպես աթոռին նստաց կռանում է և հանում մյուս ներքնաշորը ու դնում կրծկալի կողքին, վերցնում է ոչ մեծ օդափոխիչը և դնում սեղանի տակ, հենվում է աթոռի հենակին և ասում.
-Այ այսպես լավ է, պատուհա՞նն էլ բացենք Այդ բառերից հետո շրջվում է դեպի ինձ միայն կիսաշրջազգեստով…
Համր տեսարան.
Ոչ մի ճիչ:
Միայն հսկայական կլորացած աչքեր և շշուկով հարց.
-Իսկ ու՞ր է Իռկան:
Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am-ը
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում՝ https://bestinfo.am/archives/24747