Հանրահավաքը փոշիացրեց բոլոր այն ոսկորները, որոնք ուզում էին վերակենդանանալ

«Առաջին լրատվական»—ը գրում է․

Իզուր չէ, որ օգոստոսի 17-ի հանրահավաքը դիտարկվում է իբրև հանգուցային, հանգրվանային մի կետ՝ ինդիկատոր, որը պետք է վերալիցքավորի Հայաստանում առկա նոր իրավիճակը՝ դրանում եղած թե՛ հնարավորությունների, թե՛ մարտահրավերների ֆոնին: Խոշոր հաշվով այսօրվա հանրահավաքը վերագնահատման հանրահավաք է, և այս տեսանկյունից շատ կարևոր է, թե որքանով է այդ գնահատումը ճշգրիտ, որովհետև որքան էլ կարևոր և արժեքավոր ռեսուրս է ոգևորությունը, այն անպայմանորեն պետք է ուղեկցվի նաև հայկական ներուժի իրական ծավալների վերաբերյալ գրեթե մաթեմատիկական ճշգրտության գնահատականներով

Միևնույն ժամանակ հեղափոխությունն, անկասկած, նաև շատ կոնկրետ քաղաքական հեռանկար ենթադրող գործընթաց է, և դրա նպատակներից մեկն էլ հեղափոխության թիմի ընտրական հաղթանակն է: Պատրա՞ստ է թավշյա հեղափոխությունն այս ճանապարհին. թեմայի շուրջ «Առաջին լրատվական»— ի հետ քննարկմանը մասնակցեցին Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը, երգիչ-երգահան Վահան Արծրունին և «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:

«Հանրահավաքն ինձ տվեց մեծ ոգևորություն. իմ սպասումներն իրականացան»,- նշեց Նարինե Թուխիկյանը: Նկատի ունենալով նախօրեին Ռ. Քոչարյանի հարցազրույցը՝ Թուխիկյանը հավելեց. «Տհաճ նստվածք կար երեկվանից, բայց դա անմիջապես ի չիք դարձավ, երբ այսօր տեսա ժողովրդի ոգևորությունը: Ամենակարևորը՝ հանրահավաքում փոշի դարձան բոլոր այն մարդկանց ոսկորները, ովքեր ուզում են վերակենդանանալ»:

«Այսօրվա իրադարձությունը ապացուցեց, որ ժողովուրդը հասկացավ՝ ընտրության մի տարբերակ կա. քայլ դեպի քաղաքակրթական մի այլ իրավիճակ՝ հետևելով Փաշինյանի կառավարությանը՝ այդ քայլը առաջ է տանում,- ընդգծեց Վահան Արծրունին:- Հետքայլ դեպի անցած և իր ռեսուրսը սպառած քաղաքակրթական կարգավիճակ այլևս հնարվոր չէ, որովհետև այնտեղ ոչինչ չկա, ո՛չ բովանդակություն ու իմաստ, ո՛չ բարոյականություն, ո՛չ էլ ապագա:

«Այսօր Հանրապետության հրապարակում հավաքված էին հայ ընտանիքների պատգամավորները»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ հանրահավաքը հանրության լայն շրջանակների իշխանության իրականացման մի ձև էր, եկել էին ասելու՝ մենք եկել ենք ասելու, որ տեր ենք:

«Երեկվա թշվառ հարցազրույցից հասկացա, որ ամբաստանյալ Քոչարյանը կարեկցանքի զգացում չունի. նա Մարտի 1-ի զոհերի մասին հերթական անգամ խոսեց արգահատանքով»,- նշեց Թուխիկյանը: Նրա դիտարկմամբ՝ նախկին իշխանությունները բացարձակ կապ չունեն հայ ժողովրդի հետ:

Մանրամասն՝ տեսանյութում:

«Առաջին լրատվական»

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS