ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«Շատ խնդալու մի պատմություն Այսօր հանձնում էի հանրապետական օլիմպիադայում տարբեր առարկաներից լավագույն արդյունքը ցույց տված աշակերտների դիպլոմները: Մոտենալիս բոլորին տարբեր հարցեր էի տալիս: Չեմ ասի, թե որ առարկայի հաղթողն էր: Միամիտ հարցրի` երևի այս առարկան շատ ես սիրում:
Պատասխանը շոկային էր ու կտրուկ` ոչ:
Մարդն առաջին տեղն էր զբաղեցրել: Մտածեցի` էս երեխեն ինչեր կանի, եթե առարկան սիրի»,- գրել է Հարությունյանը: