Հանրությանը կերցրել էին ու համոզել էին, որ ռազմահայրենասիրությունը մենակ քյասիբի ու նրա տղա շարքային զինվորի համար ա

ՆՈՐՄԱԼ ա, երբ որևէ պաշտոնյայի որդին ծառայում ա Արցախում, այդ թվում վարչապետի որդին, ՆՈՐՄԱԼ ա, ոչ թե ԼԱՎ ա, ոչ թե ՀԻԱՆԱԼԻ ա, այլ ՆՈՐՄԱԼ ա, ՆՈՐՄԱԱԼ:


Ուղղակի ժամանակին ռազմահայրենասիրական պաթոսով տապակվող հանրությունը ծարավ էր նման լուրերի, դրա համար հիմա դա ընկալվում ա որպես սենսացիա: Հանրությանը կերցրել էին ու համոզել էին, որ ռազմահայրենասիրությունը մենակ քյասիբի ու նրա տղա շարքային զինվորի համար ա, իրանք պիտի հայրենասիրությամբ բոցավառված մեռնեին ու զոհվեին, (հետո հերոս հռչակվելով), իսկ պաշտոնյայի ու մեծահարուստի տղեն պիտի կայֆեր աներ, դրա համար հիմա երբ մեկը կարդում ա նման լուրեր, ճնշումը բարձրանում ա ուրախությունից:
Ու դրա համար ա նաև, որ երբ մեկը բարձրաձայնում ա էդ մասին, դառնում ա դավաճան ու սրբապիղծ:

Վլադ Հովհաննիսյան

Նյութի աղբյուրը՝ Ֆեյսբուք

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS