Որպեսզի տեսնենք, թե ինչ է մեզ սպասվում 2019 թվականին՝ ըստ նումերոլոգիական կանխատեսումների, անհրաժեշտ է ծննդյան ամսաթվի բոլոր թվերը գումարել իրար այնպես, որ ստանաք միանիշ թիվ:
Եթե օրինակ դուք ծնվել եք 1977 թվի մարտի 5-ին, ապա պետք է կատարեք պարզ մաթեմատիկական հաշվարկ՝ 05.03.1977` 0+5+0+3+1+9+7+7=32, 3+2=5:
Սա նշանակում է, որ ձեր թիվը 5-ն է:
2019 թվականի նումերոլոգիական կանխատեսումները «1»-ի համար Ձեզ համար 2019 թվականը հաջող և թեթև կլինի։ Կարևորը, որ նպատակին հասնելու ճանապարհին նրանք չկորցնեն ինքնավստահությունն ու ինքնատիրապետումը։ Աշխատանքում Ձեզ ոչ միայն առաջխաղացում, այլև ֆինանսական կայունություն է սպասվում։
2019 թվականի նումերոլոգիական կանխատեսումը դեռևս միայնակ մեկերին «երկրորդ կեսի» հետ հանդիպում և ճոխ հարսանիք ու ամուր ընտանիք է խոստանում։ Արդյունավետ կլինի տարին նաև նրանց համար, ովքեր իրենց սեփական գործն ունեն։
2019 թվականի նումերոլոգիական կանխատեսումները «2»-ի համար Ձեզ հրաշալի տարի է սպասվում։ Սակայն պետք է զգույշ լինել, քանի որ հաջողությունը կարող է շատերի նախանձը շարժել։ Հնարավոր է, որ Երկուսն ընկնի այլ մարդկանց ազդեցության տակ։
Փորձեք ազատվել կասկածամտությունից և դարձեք ձեր ճակատագրի տերը։ Երկուսները շատ վատը կամեցողներ և թշնամիներ կարող են ունենալ՝ ըստ 2019 կանխատեսումների։ Եթե միացնեք ձեր բնատուր դիվանագիտությունն ու դելիկատությունը, ապա վեճերից և տհաճ անձանցից կկարողանաք խուսափել։
2019 թվականի նումերոլոգիական կանխատեսումները «3»-ի համար
Այս տարի դուք սիրո մեջ երջանիկ կլինեք, ինչպես երբեք: Ընտանիքում պետք է ավելի քիչ ղեկավարել և ավելի շատ վստահել ամուսնուն։ Դադարեք ձեզ թագավոր զգալ, այլապես բաժանությունն անխուսափելի կլինի։ Երեքը պետք է ուշադիր և վճռական լինի, որպեսզի հասնի այն ամենին, ինչ ցանկանում է։
Ղեկավարությունը կգնահատի ձեր ունակություններն ու ջանքերը բարձր պարգևավճարով։ Դուք համարձակորեն կարող եք ձեր սեփական գործը ստեղծել:
2019 թվականի նումերոլոգիական կանխատեսումները «4»-ի համար
Դուք Հողե Խոզի տարում առանձնապես մտահոգվելու կարիք չունեք, կարևորը՝ ջանասիրաբար աշխատել, գրագետ ծախսել էներգիան և կոնկրետ նպատակներ դնել ձեր առջև։ Ընտրյալի հետ հարաբերություններում զսպեք ձեր խանդը, հատկապես եթե դա դատարկ տեղն է առաջ գալիս։ Չորսին խորհուրդ է տրվում ավելի հաճախ խորհուրդ հարցնել բարեկամներից և ընկերներից։ Խնդիրներ իհարկե կլինեն, բայց դրանք կարելի է հաղթահարել հնարամտության, առողջ դատողության և օրիգինալության շնորհիվ։
2019 թվականի նումերոլոգիական կանխատեսումները «5»-ի համար
2019 թվականը ձեզ հաջողություն և կարիերայում աճ է խոստանում։ Հինգն աչքի է ընկնում իր արկածախնդրությամբ և էներգիայով լի բնույթով։ Ինչ-որ նախագծերում խոշոր գումարներ ներդնելիս պետք է զգուշանալ, այլապես ամեն բան կկորցնեք շատ կարճ ժամկետում։ Սիրո մեջ Հինգը շատ վառ պահեր և տպավորություններ է ունենալու, սակայն լուրջ և ամուր կապեր ստեծելու համար պետք է ձեռք քաշել ֆլիրտից և կասկածելի սիրավեպերից։
2019 թվականի նումերոլոգիական կանխատեսումները «6»-ի համար
Դուք 2019-ի տիրուհու «սիրելին» եք, ձեզ այս տարում հաջողություն և բարեկեցություն է սպասվում։ Վեցը, որը ստեղծագործական տաղանդներից զուրկ չէ, պետք է ակտիվորեն ցույց տա իր տաղանդը, հոբբի գտնի կամ սեփական գործը բացի։ 2019 թվականը Վեցին ֆինանսական հաջողություն և խոշոր շահումներ է խոստանում։ Սիրային դաշտում հարմոնիա և երջանկություն է սպասվում, եթե մի կողմ դնեք խանդն ու պատվախնդրությունը։
2019 թվականի նումերոլոգիական կանխատեսումները «7»-ի համար
Ձեզ վառ և հագեցած տարի է սպասվում։ Ինտուիցիայի և իմաստուն որոշումների շնորհիվ կարելի է հաղթահարել կյանքի ճանապարհին բոլոր խոչընդոտները։ Չի բացառվում այլ քաղաք տեղափոխվելը, աշխատանքի կամ մասնագիտության փոփոխությունը։ Աշխատանքը, եթե այն սիրով է արվում, Հողե Խոզի տարում օգուտ և հարստություն կբերի։ Եթե ուզում եք բացառել լուրջ հիվանդությունները, ապա պետք է հետևեք առողջությանը:
2019 թվականի նումերոլոգիական կանխատեսումները «8»-ի հանար
Ըստ 2019-ի նումերոլոգիական կանխատեսումների դուք այս տարի կարող եք խույս տալ գործնական, ֆինանսների և առողջության հետ կապված խնդիրներից։ Կյանքն ավելի վառ ու հետաքրքիր է դառնալու։ Կյանքի հաջողակ կողմերը կօգնեն Ութին մեծ հաղթանակների հասնել գործնականում։ Սակայն գումարի հետ հարկավոր զգույշ վարվել, հատկապես ոչ մի դեպքում պետք չէ պարտքով գումար տալ:
2019 թվականի նումերոլոգիական կանխատեսումները «9»-ի համար
2019-ին պետք չէ նոր և ծավալուն պլաններ կազմել։ Պետք է վերլուծել յուրաքանչյուր քայլը և շատ զգույշ լինել ճանապարհին։ Չեն բացառվում վթարները, վնասվածքներն ու լուրջ կորուստները։ Ինը պետք է հրաժարվի սպորտի էքստրեմալ տեսակներից։ Պետք չէ ինչ–որ թանկ բաներ ձեռք բերել, մասնավորապես՝ տուն, մեքենա։ Սիրային դաշտում ամեն բան հարթ, կայուն և առանց ցնցումների կլինի։ Կարևորը հոգ տանել հարազատների նկատմամբ։