Հաջողակ դառնալու համար անհրաժեշտ է հրաժարվել այս 13 սովորություններից

Հաճախ հաջողակ լինելու և մոտենալու համար մարդու իդեալին, ով ուզում ես դառնալ, պետք է հրաժարվել որոշ սովորություններից:

1. Հրաժարվիր անառողջ ապրելակերպից

Կա երկու բան, որոնց մասին միշտ պետք է հիշես՝ առողջ սննդակարգ և ֆիզիկական ակտիվություն:

2. Հրաժարվիր կարճաժամկետ նպատակներից

Հաջողակ մարդիկ երկարաժամկետ նպատակներ են դնում, գիտեն, որ այդ նպատակները արդյունքն են կարճաժամկետ սովորությունների, որոնց իրենք հետևում են ամեն օր:

Զգա տարբերությունը՝ «Ամռանն ընդառաջ նիհարելու համար սպորտով զբաղվել» և «Սպորտով զբաղվել՝ դառնալու համար նա, ով ուզում ես»:

3. Հրաժարվիր քչից

Եթե չես օտագործում մեծ հնարավորությունները կամ երազանքներիդ չես թողնում իրականանալ, երբեք չես բացահայտի քո իրական ներուժը:

4. Հրաժարվիր արդարացումներից

Հասկանալը, որ դու պատասխանատու ես քո կյանքում տեղի ունեցողի համար, միաժամանակ վախեցնող և գրավիչ է:

Դա հաջողության հասնելու միակ ճանապարհն է, որովհետև արդարացումները սահմանափակում են և թույլ չեն տալիս աճել անձնապես և պրոֆեսիոնալ առումով:

5. Հրաժարվիր ֆիքսված մտածելակերպից

մտածելակերպ ունեցող մարդիկ կարծում են, որ իրենց ինտելեկտը կամ տաղանդը ֆիքսված գծեր են, որոնց առկայության դեպքում այլևս ոչինչ անել պետք չէ: Սակայն հաջողակ մարդիկ շատ ժամանակ են ծախսում մտածողության զարգացման, գիտելիքներ ձեռք բերելու, նոր հմտություններ ստանալու, սեփական ընկալումը փոխելու համար:

6. Հրաժարվիր «երջանիկ տոմսին» հավատալուց

Հաջողակ մարդիկ գիտեն, որ իր վրա ամենօրյա աշխատանքը ժամանակի ընթացքում կտա ցանկալի արդյունքները:

7. Հրաժարվիր քո պերֆեկցիոնիզմից

Ոչինչ երբեք կատարյալ չի լինի, որքան էլ ջանանք: Անհաջողության վախը հաճախ խանգարում է ցանկալին կյանքի կոչել: Բայց շատ հնարավորություններ կորցնում ենք, եթե սպասում ենք պահի, երբ ամեն ինչ իդեալական կլինի:

8. Հրաժարվիր բազմախնդրությունից

Հաջողակ մարդիկ դա գիտեն: Նրանք մի բան են ընտրում՝ բիզնես-հանդիպում, զրույց կամ մարզում:

9. Դադարիր վերահսկել ամեն ինչը

Հրաժավիր բաներից, որոնք չես կարող վերահսկել, և կենտրոնանալ նրանց վրա, որոնք կարող ես: Միայն այդ դեպքում կկարողանաս իսկապես ինչ-որ բան վերահսկել:

10. Հրաժարվիր նրանից, ինչը չի համապատասխանում քո նպատակին

Հաջողակ մարդիկ գիտեն, որ նպատակներին հասնելու համար պետք է «ոչ» ասեն իրենց ընկերների, ընտանիքի և գործընկերների որոշակի գործողություններին և պահանջներին: Արդյունքը հետո կլինի:

11. Հրաժարվիր քո կյանքի թունավոր մարդկանցից

Մարդիկ, ում հետ ամենաշատ ժամանակ ենք անցկացնում, ազդում են նրա վրա, թե մենք ով ենք դառնում: Կան մարդիկ, ովքեր քիչ բանի են հասել անձնական և պրոֆեսիոնալ կյանքում, կան մարդիկ, ովքեր ավելի կատարյալ են, քան մենք:

Առաջինների հետ ժամանակ անցկացնելու դեպքում հաջողություն չես ունենա: Երկրորդների դեպքում ավելի հաջողակ կդառնաս:

12. Հրաժարվիր բոլորին դուր գալու քո պահանջմունքից

Միակ բանը, որ կարող ես անել, յուրահատուկ մնալն է, ամեն օր բարելավվելը: Իմացիր՝ եթե չկամների թիվն աճում է, դա նշանակում է, որ դու կարևոր բաներ ես անում:

13. Հրաժարվիր սոցցանցերից և հեռուստատեսությունից քո կախվածությունից

Վեբ-կայքերով և հեռուստացույցով զբաղվելը ժամանակակից հասարակության հիվանդություններ են:

Եթե քո նպատակները կախված չեն անմիջականորեն դրանից, նվազագույնի հասցրու դրանցից կախվածությունը և այդ ժամանակն ուղղիր բաների, որոնք կարող են հարստացնել կյանքդ:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS