EnterTrain-ը ներկայացնում է հաստ աղին մնացորդներից և տոքսիններից մաքրելու տնային պարզ միջոց:
Մասնագետները խորհուրդ են տալիս մաքրող էլիքսիրը խմել առաջին հերթին առավոտյան ցանկալի ադյունք ստանալու համար:
Հետո ըմպելիքը պետք է խմել ճաշից առաջ և օրվա երկրորդ կեսին: Նաև պետք է շատ ջուր խմել, քանի որ դա կնպաստի մնացորդների դուրսբերմանը:
Ինչպես մաքրել հաստ աղին
Անհրաժեշտ բաղադրիչները՝
Խնձորի հյութ՝ ½ բաժակ
Կիտրոնի թարմ հյութ՝ 2 ճ. գ.
Կոճապղպեղի հյութ՝ 1 թ. գ.
Ծովի աղ՝ ½ թ. գ.
Ջուր՝ ½ բաժակ
Պատրաստումը՝
Ծովի աղն ավելացրեք ջրին ու լավ խառնեք: Խնձորի հյութը և կիտրոնի հյութը, կոճապղպեղի հյութն ավելացրեք տաք ջրին: Լավ խառնեք և առավոտյան խմեք քաղցած վիճակում: Ըմպելիքի չափաբաժինը կրկնեք օրական 2 անգամ:
Անցանկալի հետևանքներից խուսափելու համար պետք է իմանաք՝ Եթե հիվանդ եք կամ ալերգիա ունեք, այս մաքրումտը հարմար չէ: Եթե հղի եք, կարևոր է խորհրդակցել ձեր բժշկի հետ նախքան հաստ աղու մաքրում սկսելը: Հաստ աղու մաքրում շաբաթական 1 անգամից ավել չանեք: