Հավատալով նրա խոստումներին՝ ամուսնացա, իսկ հիմա չեմ կարողանում ապրել օտար մարդանց հետ․ Եթե գոնե սկեսուրս ադեկ-
վատ կին լիներ, չէի բողոքի․․․Ամուսինս հարսանիքից առաջ ինձ բազմաթիվ խոստումներ էր տվել, իսկ հիմա կանգնել եմ փաստի ա-
ռաջ․․․
Հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ այժմ ես ամուսնացած եմ և հղի եմ: Չեմ կարող ասել, որ երջանիկ եմ…Ընտանեկան
կյանքն այնպիսին չէ իրականում, ինչպես որ ես էի պատկերացնում:Ես 23 տարեկան եմ: Ծնվել և մեծացել եմ մայրաքաղաքում: Մինչ
ամուսնությունը վարում էի ակտիվ և հագեցած կյանք:
Զբոսնում էի,թատրոն և տարբեր միջոցառումներ էի հաճախում:Ամուսինս փոքր քաղաքից է:Այստեղ նա ունի լավ աշխատանք: Սկզ-
բում մենք որոշ ժամանակ ապրեցինք մայրաքաղաքում՝ վարձակալած բնակար անում, սակայն շուոտվ ամուսինս պնդեց, որ մենք
տեղափոխվենք իր հարազատ քաղաք:
Ես համաձայնեցի, քանի որ ամուսինս խոստացավ, որ մենք մի քանի ամիս կապրենք իր ծնողների հետ,մինչ հիփոթեքով բնակարան
կգնենք: Արդեն կես տարուց ավել է անցել, բայց ամուսինս նույնիսկ բանկ չի գնացել:Ես սովոր չեմ օտար մարդանց հետ ապրելուն…
եթե գոնե սկեսուրս ադեկվատ կին լիներ, չէի բողոքի: Բայց նա ամեն օր ստիպում է տանն ամեն ինչ մաքրել և լվանալ՝ հաշվի չառնե-
լով իմ վիճակը:
Այդ կնոջ կարծիքով, հարսը միայն նրա համար է, որ տան գործեր անի, վերջ, էլ ոչ մի այլ հետաքրքրություն նա չպետք է ունենա: Իսկ
ես արդեն գժվում եմ ձանձրույթից:Երբեմն ուզում եմ ամեն ինչ թողնել և հեռանալ, բայց տեղ չունեմ գնալու, մորս սիրտը հիվանդ է,
չեմ կարող նրան նեղություն պատճառել: Ամուսնուս հետ խոսել չի ստացվում, նա միշտ հոգնած է:
Այնքան եմ ուզում ամեն ինչ թողնել և հեռանալ…նորից ազատ դառնալ…բայց երևի չկարողանամ…