Հավի մսով և սմբուկով անուշահամ աղցան

Այսօր պատրաստելու ենք Հավի մսով և սմբուկով շքեղ, աննկարագրելի համեղ Աղցան։

Այս տոնական տեսքով շքեղ աղցանը այնքան համեղ է, որ սեղանից առաջինը հենց ինքն է վերջանում։

Հնարավոր է շատերին ծանոթ լինի, բայց մեր բաղադրատոմսում, ինչպես միշտ, մի նոր և հետաքրքիր լուծում հաստատ կգտնեք։

Հավի մսով և սմբուկով

Բաղադրատոմսը

Հավի կրծքամիս — 450 գր․
Սմբուկ — 3 հատ
Գազար — 1 հատ
Սխտոր — 1 ատամ
Ընկույզ — 50 գր․
Թթվասեր կամ մայոնեզ — 100 գր․
Կանաչի փոքրիկ փունջ՝ ցանկալի է սամիթ
Նուռ զարդարման համար

Պատրաստման հաջորդականությունը

Հավի կրծքամիսը լավ խաշում ենք և թել-թել անում, որպես խորհուրդ նշեմ, որ օգտագործեք հավը առանց կաշվի՝ լրացուցիչ հորմոններից և վտանգավոր նյութեր ընդունելուց խուսափելու համար, քանի-որ հենց կաշվի տակ են ամենամեծ թվով հավաքվում վնասակար նյութերը

Մասնատված հավի միսը դնում ենք կողքի և վերցնում սմբուկները, հեռացնում ենք պոչերը և սկսում ենք կտրատել շեղակի մանր ձողերի վերածելով, ահա այսպես
Կտրատելուց հետո պետք է լցնենք մաղի մեջ սմբոիւկները և վրան աղ ցանենք, որպեսզի դառը հյութը դուրս տա, այսպես մոտ 20 րոպե կդնենք կողքի

Գազօջախի վրա թավայի մեջ ձիթայուղ ենք լցնում, տաքանալուց հետո ավելացնում ենք արդեն ջարքամված և դառնությունը դուրս տված սմբուկը և սկսում ենք տապակել

Ի դեպ եթե սմբուկը առանց աղ անելու տապակեք, ապա ձեթ ավելի քիչ քքաշի, ավելի արագ ոսկեգույն կեղև կկապի և տարածքը ավելի քիչ կկեղտոտի, սեզոնի սկզբում թարմ սմբուկները նախապես աղ անելու կարիք չունեն
Տապակելուց հետո խոհանոցային անձեռոցիկի վրա ենք լցնում տապակված սմբուկը, որպեսզի ավելորդ ձիթայուղը դուրս տա
Այժմ պետք է մշակենք գազարը, քերիչով անցկացնելու հետո հարկավոր է աղով տրորել մի փոքր, որպեսզի փափկի գազարը, քանի-որ այն ջերմամշակման չենք ենթարկելու

Գազարը տրորելուց հետո ավելացնում ենք հավի կրծքամսին
Նրան հաջորդում է տապակված արդեն սառած սմբուկը
Աղ և սև պղպեղ ենք անում
Մեկ ատամ սխտորը ճզմում ենք աղցանամանի մեջ

Մեկ բուռ ընկույզը ոչ շատ մանր հենց ձեռքով կտրատում ենք և ավելացնում աղցանին
Մայոնեզ կամ թթվասեր ենք լցնում, ես լցնում եմ երկուսից էլ, քանի-որ այդ կերպ ստացվում է և համեղ, և օգտակար միաժամանակ
Մայոնեզ կամ թթվասեր ենք լցնում, ես լցնում եմ երկուսից էլ, քանի-որ այդ կերպ ստացվում է և համեղ, և օգտակար միաժամանակ
Մի լավ խառնում ենք և անցնում զարդարման և մատուցման գեղեցիկ հատվածին

Պաղպաղակի համար նախատեսված այս գործիքը հիանալաի միջոց է աղցանների յուրահատուկ մատուցման համար
Մատուցման ափսեի մեջ նռան հատիկներ ենք շաղ տալիս և այս սարքով երեք կոլոլակ դնում ափսեի մեջ, մեկի վրա սև քունջութ ենք շաղ տալիս, մյուսի վրա նուռ կամ ընկույզ՝ զարդարման համար։

 Տեսանյութ

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS