Հավով լցոնած կարտոֆիլ. ահա, թե ինչի համար են խենթանում երեխաներս, դուք էլ փորձեք անպայման.
Ձեզ անհրաժեշտ է ՝
Հավի փափկամիս – 200 գր.
Ալյուր – 1 ճ.գ.
Կարագ – 10 գր.
Թարխուն – 1 հատ
Ձիթայուղ – ըստ ճաշակի
Կարտոֆիլ – 4 հատ
Կաթ – 250 մլ.
Դիժոնյան մանանեխ – 1 թ.գ.
Սպանախ – 50 գրամ
Պղպեղ
Աղ
Պատրաստման եղանակը
Հավի փափկամիսը նախօրոք եփեք և կտրատեք ոչ մեծ կտորների։ Թարխունի ճյուղն ու սպանախը միասին մանր կտրատեք։
Խոշոր կարտոֆիլները լավ լվացեք, դրեք ջեռոցի տապակի վրա և բուսայուղ քսեք։
35-40 րոպեով դրեք 220 աստիճանի տակ տաքացված ջեռոցը։
Կարտոֆիլը պատրաստ լինելուց 10 րոպե առաջ պատրաստեք սոուսը։ տապակի մեջ կարագը հալեցրեք և ալյուրը բովեք կարագի մեջ մեկ րոպեի չափ։
Հանեք կրակից, կաթ ավելացրեք, խառնեք։
Նորից դրեք կրակին, խառնելով հասցրեք եռման վիճակի։ 3-4 րոպեից սոուսին ավելցրեք մանանեխը և կտրատած հավի միսը։ Եվս երկու–երեք րոպե միասին եփեք։
Ավելացրեք սպանախն ու թարխունը, աղ և պղպեղ արեք։
Կարտոֆիլը հանեք ջեռոցից: Կարտոֆիլը բացել և սուոսով
համեմել
Նյութը հրապարակման պատրաստեց ՝ Goodinfo-ն