Հատուկ տոնական աղցաններ Ամանորի համար

Առաջարկում ենք փորձել այս երկու հետաքրքիր և արագ աղցանները, որոնք կարող եք մատուցել տոնական սեղանին: Աղցանները ստացվում են գեղեցիկ, ախորժելի և պատրաստվում են հասարակ բաղադրիչներից:

Աղցան առաջին՝ Աստղակերպ

Անհրաժեշտ բաղադրիչներ.

200գ ապխտած երշիկ

200գ գազար՝ կորեական ձևով

3 ձու

100գ եգիպտացորեն

2ճ.գ. մայոնեզ

սամիթ

Պատրաստման եղանակ.

Ապխտած երշիկը մաքրել և ձողիկների կտրատել: Լցնել աղցանամանի մեջ: Ձուն եփել, մաքրել և երշիկի պես կտրատել: Ուղարկել աղցանամանի մեջ:

Ավելացնել եգիպտացորենը, գազարը, մանրացրած սամիթը և մայոնեզը: Լավ խառնել:

Աղցան երկրորդ՝ Ձյունիկ

Անհրաժեշտ բաղադրիչներ

200գ ծովախեցգետնի ձողիկներ

2 հալած պանրիկ

3 ձու

150գ եգիպտացորեն

սամիթ

մայոնեզ

Պատրաստման եղանակ.

Ծովախեցգետնի ձողիկները խորանարդաձև կտրատել: Նույն ձև կտրատել նաև պանրիկը: Որպիսի այն հեշտ լինի կտրել, 2-3 րոպե պահեք սառցարանում:

Եփած ձուն մաքրել, կտրատել միջին կտորների:

Բոլոր նախապատրաստված բաղադրիչները լցնել աղցանամանի մեջ, ավելացնել եգիպտացորենը, մանր կտրատած սամիթը, աղով և պղպեղով համեմել: Մայոնեզը լցնել և խառնել: Կարելի է արդեն մատուցել:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց havesovinfon

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS