Հարազատ աղջիկս ցանկանում է ամուսնանալ իրենից 15 տարով մեծ տղամարդու հետ․․․Չգիտեմ ինչպես ասեմ ամուսնուս դրա մասին

Հարազատ աղջիկս ցանկանում է ամուսնանալ իրենից 15 տարով մեծ տղամարդու հետ․․․Չգիտեմ ինչպես ասեմ ամուսնուս դրա մա-
սին։Ես դստերս փոքր ժամանակվանից այնպես եմ դաստիրակել, որ մենք ընկերուհիների պես լինենք: Ես նրա համար հեղինակութ-
յուն էի, նա ինձ լսում էր, բայց միևնույն ժամանակ ոչինչ չէր թաքցնում:

Կարծում եմ, կարևոր է, որ ծնողներն ու երեխաները վստահեն միմյանց:Իմ հակապատկերն է ամուսինս. նա շուտ է բռնկվում, խիստ
է:Ու այն ամենը,ինչ ես եմ թույլ տվել դստերս, նա երբեք թույլ չէր տա: Ու դա է պատճառը, որ ես ու աղջիկս նրանից բազմաթիվ գաղ-
տնիքներ ունենք:Հիմա աղջիկս 23 տարեկան է, ու մի քանի ամիս առաջ նա պատմեց, որ ընկեր ունի:

Սակայն հետո պարզվեց, որ այնքան էլ երիտասարդ չէ: Նա 38 տարեկան է, աղջկանիցս 15 տարի մեծ: Ես երբ իմացա, շոկի մեջ էի:
Մարիամը ոգևորված պատմում էր, որ իր ընտրյալը հոգատար է, բարի, մեծահոգի…Կատարյալ տղամարդ: Ես հույս ունեի, որ մի քիչ
կհանդիպեն ու կբաժանվեն, քանի որ կհասկանան, որ ընդհանուր ոչ մի բան չունեն:

Բայց ոչ, սխալվում էի:Օրեր առաջ աղջիկս ասաց, որ ընկերը պատրաստվում է գալ մեր տուն ու մեզ հետ ծանոթանալ:Ես վախենում
եմ ամուսնուս արձագանքից ու նրա հետագա քայլերից: Բացի այդ, չեմ պատկերացնում, թե ինչպես է նոր կյանք մտած աղջիկս, ով
չամփորդելու, սրճարաններ ու համերգներ գնալու կարիք ունի, պիտի ապրի մի մարդու հետ, ում միայն երեխա ունենալն ու բազմո-
ցին պառկել-հանգստանալն է հետաքրքրում…

Չգիտեմ, ինչպես ազդեմ դստերս որոշման վրա:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS