Հարազատ մայրս մահանում էր, իսկ ես․․․Ոչինչ չէի կարողանում անել

Հարազատ մայրս մահանում էր, իսկ ես․․․Ոչինչ չէի կարողանում անել

Ես 14 տարե կան էի: Մայրս լո ւրջ հիվանդ էր, նա դժվարությամբ էր տեղաշարժվո ւմ: Բայց այդ ժամանակ ինձ թվում էր, որ նա անհաղթելի է: Ես չէի հասկանո ւմ, որ քաղցկեղը խոցել է նրա մարմինը:Բայց մայրս իսկական մարտիկ էր: Նա 2 տարի չէր հանձնվում: Չնայած հիվանդությանը, քայլում էր տանը, պատրաստում էր ինձ հա-մար, կատարում էր գրեթե ամբողջ տան աշխատանքը:

Իսկ հետո նա գամվեց անկողնուն: Ես ամեն օր լսում էր բժշկական սարքավորման ձայնը և մորս խռպոտ շնչա-ռությունը:Մի գիշեր էլ լսեցի, որ մայրս խեղդվում է:Վազեցի նրա սենյակ և տեսա,որ նա ընկած է գետնին: Ասաց, որ երևի կոտրել է ողնաշարը: Այդ դեպքից հետո նա երկու ամիս անցկացրեց հիվանդանոցում:

Երբեք չեմ մոռանա, ինչպես նա 3 ամիս առաջ, երբ դեռ քայլում էր, ինձ ու հորս ասաց, որ գնում ենք այգի: Նա նույնիսկ լավաշով բրդուճներ պատրաստեց մեզ համար:Մայրս միշտ հիանալի բրդուճներ էր պատրաստում: Եվ որքան վատանում էր նրա վիճակը, այդքան ավելի շատ էր պնդում, որ ինքը պիտի պատրաստի,որ ես հետս տա-նեմ դպրոց:

Մայրս մի կերպ էր վեր կենում անկողնուց, իսկ ես ինձ մեղավոր էի զգում, որ ոչինչ չեմ կարող անել: Նա ուզում էր պատրաստել ինձ համար: Նա միշտ ամեն ինչ անում էր ինձ համար…Ես շոկի մեջ էի, երբ ինձ զանգեցին հի-վանդանոցից և ասացին, որ մորս վիճակը վատացել է: Մայրս տեսավ ինձ, ժպտաց և շունչ քաշեց վերջին ան-գամ…

Ես ամբողջ գիշեր արտասվեցի, առավոտյան ինձ շատ վատ էի զգում, հասկացա, որ սարսափելի քաղցած եմ: Բացեցի սառնարանը և տեսա, որ մայրս 4-5 օրվա ուտելիք է պատրաստել, և ավելի ուժգին սկսեցի արտաս-վել…

Հիմա ես ունեմ իմ սեփական ռեստորանը, բայց ինչ էլ պատրաստեմ, չի համեմատվի մորս պատրաստածի հետ: Առաջ ես շատ փոքր էի, որ գիտակցեի դա…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS