Հարբուխը բուժեք ճիշտ. Բժիշկ Կոմարովսկու կողմից 4 արդյունավետ միջոց

Ցավոք, փոքր երեխաներն ավելի հաճախ են հիվանդանում, քան մեծերը: Երեխայի հարբուխը մոր մոտ մեծ անհանգստության պատճառ է դառնում: Բացի այդ երեխայի մոտ լինում են տհաճ զգացողություններ. գլխացավ, քնի բացակայություն և ընդհանուր վատ ինքնազգացողություն, և դա միայն մի քանի ախտանիշներն են, որոնցով ուղեկցվում է հարբուխը:

Հայտնի մանկական բժիշկ Եվգենի Կոմարովսկին ունի իր մոտեցումը՝ այդ տհաճությունից ազատվելու համար:

Վիրուսային ինֆեկցիաների ժամանակ քթից արտադրությունները՝  օրգանիզմի նորմալ ռեակցիա է, և դրա դեմ դեղեր պետք չեն: Սակայն կան միջոցներ, որոնք կօգնեն ավելի արագ ազատվել նմանատիպ հարբուխից:

Ինչ է պետք անել.

1.Ֆիզլուծույթ. սա այն միջոցն է, որը միշտ պիտի լինի ձեռքի տակ: Քաթացնել քթի մեջ անհրաժեշտ է ամեն ժամ: Կարելի է պատրաստել ֆիզլուծույթ նաև տան պայմաններում: Բավական է վերցնել 1թ.գ. աղ և լուծել այն 1լ. եռացրած ջրի մեջ:

2.Վիտամին C. երեխան այն պիտի ստանա բավարար քանակությամբ:

3. Շատ խմել՝ թեյ, եռացրած ջուր. դա նպաստում է ջերմության նվազեցմանը և արագացնում է առողջացման գործընթացը:

4.Օդափոխություն. սենյակը, որտեղ գտնվում է երեխան, պետք է հաճախ օդափոխել: Պարտադիր է կատարել խոնավ մաքրություն՝ փոշու նվազեցման համար:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS