Միշել Յեյտսը, որ բնակվում է Լիվերպուլում, շոկի մեջ էր, երբ Pampers ընկերության արտադրության տակդիրում հայտնաբերեց անհասկանալի մետաղի կտորներ:
Նրա դուստրը անդադար լաց էր լինում, ծնողները փորձում էին հասկանալ պատճառը, բայց անարդյունք:
Երբ մայրը արձակեց տաքդիրը, երեխայի մաշկի վրա նկատեց վնասվածքներ:
Նա ձեռքը վերցրեց տակդիրն ու ամեն ինչ պարզ դարձավ: Տակդիրում մետաղի սուր կտորներ էին:
Նրանք անմիջապես դիմեցին ընկերությանը, հասկանալու համար, թե ինչպես կարող էին մետաղի կտորները հայտնվել տաքդիրում:
Նրանց առաջարկվեց դրամական փոխհատուցում և խնդրեցին չհրապարակել այդ լուրը, որովհետև ընկերությունում նույնպես զարմացած էին, և դժվարանում էին բացատրել, թե ինչպես կարող էր մետաղի կտորները հայտնվել տակդիրում:
Փոքրիկի ծնողները հրաժարվեցին դրամական փոխհատուցումից: Սակայն մայրը որոշեց հրապարակել այդ լուրը, որպեսզի բոլոր ծնողները զգուշանան և երեխաները վնասվածքներ չստանան:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն