Հարգելի կանայք, մտապահեք այս տեքստը, փակցրեք այն տեսանելի վայրում և կարդացեք ամեն օր. Այն շատ կարևոր է Ձեզ համար…

Մի  ստորացիր, ոչ ոք  դրան արժանի չէ: Թույլ մի տուր քեզ  հիմարացնեն, նրանք այդքան խելոք չեն:

Հետևիր կազմվածքիդ և միշտ խնամված եղիր, դա քո այցեքարտն է: Մի պարփակվիր ինքդ քո մեջ, ժպիտը քեզ շատ է սազում:


Մի նվնվա, ամեն ինչ քո ձեռքերում է:

Ձայնդ երբեք մի բարձրացրու,  դրանով դու կստիպես բոլորին լսել քեզ:

Գրքեր կարդա, ինտելեկտը կնոջ զենքն է:

Թոք-շուոներ մի նայիր, դա դատարկամիտների համար է:

Միշտ կրկնիր.  ամեն ինչ լավ է, մնացած հարցերն էլ լուծվող են: Ավելորդ մարդկանց հեռացրու կյանքիցդ:

Առավոտյան շուտ արթնացիր: Աշխատիր քնել 8 ժամ:

Մի կանգնիր կշեռքին, բայց հետևիր սննդակարգիդ:

Դադարիր սպասել լավ օրերին, լավ է այս օրն ու այս պահը:

Հեռու մնա մռայլ մարկանցից:

Երբեք մի մտածիր հիվանդությունների ու մահվան մասին:

Եթե սիրում ես, ուրեմն խոստովանիր, եթե չես սիրում՝ սիրահարվիր:

Ատելությունը տեղ չունի քո կյանքում: Կյանքը հիասքանչ է:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS