Հարսանիքի հենց հաջորդ օրը հարսիս մերը հելավ եկավ մեր տուն․ Պատճառը, որ իմանաք ուղղակի կշշմեք․․․Տղուս ու հարսիս ամուսն ացրինք, լավ հարսանիք արեցինք, ուրախացանք: Մի ամիս առաջ էր: Եկանք տուն, ջահելները իրանց համար գնացին Ծաղկաձոր էտ օրը, մենք էլ տունն էինք:
Առավոտը պիտի հետ գային տղես ու հարսս, որ մի քանի օր հետո թռնեին Եգիպտոս:
Հարսիս ու տղուս գալուց հետո, մեկ էլ տեսնեմ հարսի մերն ա դուռը ծեծում: Զարմացա, որովհետև ադաթով տենց բան չի կարելի: Հլը արարողություն ունեինք անելու մարդ պիտի ուղարկեի իրանց տուն կարմիր խնձորի համար, ինքն էլ պիտի էտ հարցերով լիներ, բայց չէ եկել էր մեր տուն:
Հրավիրեցի ներս, ասումա զարմացաք չէ, որ եկել եմ: Մեկ էլ հետը չամադան ա բերել, թե աղջիկս էս մոռացել էր մեր տունը, պիտի հետը բերած լիներ: Դա տվեց ու ասեց, դե գնամ պատրաստվեմ, որ ընդունեմ հյուրերին: Խեղճ կինը տան տղամարդկանցից ա ասել բերեն գնան, ամաչել են նրանք էլ բերեն, առել ինքն էր բերել տաքսիով: