Հարսիս մայրը Ամերիկայից պասիլկա էր ուղարկել, ասեց որ ինձ էլ ա բան կա մեջը․ Որ չտեսա, թե ինչա ուղարկել, արունը տվեց գլխիս․ Որ իրանք Ամերիկայում են մտածում են, թե մենք․․․Խնամիս Ամերիկա ա ապրում: Շատ ձևավոր կնիկա: Գիտի, ինքը որ Գլենդե լում ա ապրում, , ուրեմն բոլորից բարձրա ու էդքանի հետ մեկտեղ էլ ցույց ա տալիս, թե հասարակ ա:
Ամեն ամիս, պասիլկա ա ուղարկում հարսիս ու երեխեքին, լավ բաներ են բան չեմ ասում, իրանց տատիկնա թող ուղարկի, ես մենակ ուրախ եմ:Ծնունդիս առթիվ զանգեց ասեց, որ ինձ սիրուն բանա ուղարկել, որ հագնեմ, ես էլ աանձնապես ուշադրություն չդարձրի, ասի՝ պետք չէր նեղություն քաշել, ասեց՝ նեղություն չի Ալլա ջան:
Վերջը ուղարկածը հասավ տեղ, հարսս բերեց տվեց էտ բլուզկան ասեց, էսա ուղարկել քո ծնունդին նվեր, նայեցի, հերիք չի վրան լա քաներ կար, հետն էլ հիշում եմ, որ էտ նույն բլուզը հագելա ինքը, նկարներ էլ ունի էդ բլուզով: Իրա տեղը ես ամաչեց ու վատ զգացի, բայց ասեցի հարսիս, որ վրան հետքեր կան:Հետո էլ ասեցի, ինչքան հիշում եմ հագը տեսել եմ սա:
Հարսս, ասեց բա դժվար հագած բան ուղարկեր մաման: Վերջը, զանգեց իրիկունը խնամիս, ասեց՝ հն, Ալլա ջան բլուզը տեսար, հավ անեցի՞ր, ես էլ քաղաքավարությունից ելնելով,ասեցի՝ հա լավն էր, բայց պետք չէր նեղություն քաշել:Ասեց, չէ հա ինչ նեղություն, նվեր էի ստացել, Արմանի բրենդիցա, բայց դե մոդան անցելա ստեղ, դրա համար ուղարկել եմ քեզ, կհագնես, ըտեղ հաստատ չի լինի դրա նից:
Ես էլ էտ, որ ասեց չդիմացա ու ասեցի, որ ինձ պետք չի բրենդ ու ուրիշի հագածը,ես ստեղ էլ եմ կարում նոր շորեր առնեմ ու հագնեմ: Դրան տես, իրան թվումա, Ամերիկայում երկու քռչ ավելա հագնում, ինձնից բարձր ա: