Հարսիս պահվածքը այլևս անտանելի է, իսկ որդիս կարծես կույր լինի, չի էլ նկատում

Հաճախ եմ մտածում, որ որդիս կույր է: Կինը նրա քթի տակ կոլեգայի հետ սիրախաղ է անում, իսկ նա ոչինչ չի նկատում:Որդիս մինչև ուշ ժամ աշխատանքի է լինում, բայց ես տանն եմ, տեսնում եմ ամեն ինչ:Բանն այն է, որ արդեն մի ամիս կլինի, որ միևնույն տղամարդը արծաթագույն մեքենայով հարսիս բերում է տուն:

Նույնիսկ մի քանի անգամ հետը վիճել եմ դրա պատճառով: Երեկ էլի նույն բանը եղավ, բայց այս անգամ հարսս չէր շտապում իջնել մեքենայից: Դա ինձ սարսափելի դուր չեկավ: Ես գնացի բակ և հիշեցրի հարսիս, որ ինքը ա-մուսնացած կին է, ինչու՞ ես և որդիս պիտի ամաչենք նրա վարքի համար:

Բայց ներողություն խնդրելու փոխարեն՝ նա հարձակվեց ինձ վրա: Ասաց, որ դա իմ գործը չէ, նա ուղղակի կոլե-գայի հետ աշխատանքային հարցեր էր լուծում:Ավելի ուշ վերադարձավ որդիս, բայց ես նրան ոչինչ չասացի, չէի ուզում տխրեցնել:

Բայց ահա կինը ամեն ինչ այնպես փոփոխված պատմեց ամուսնուն, որ որդիս վիճեց ինձ հետ՝ մեղադրելով, որ խեղճին ստիպել եմ արտասվել:Բոլորս միասին ենք ապրում, չեմ ուզում, որ մեր կյանքը վերածվի պատերազմի:

Հարևանուհիս խորհուրդ տվեց որդուս պատմել ամեն ինչ, բայց չեմ համարձակվում: Գուցե խոսե՞մ այդ կոլեգայի հետ թե ուղղակի թողնեմ, որ իրենք լուծեն իրենց հարցերը…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS