Հարսիս պահվածքը ինձ շատ կասկածելի է թվում, բայց որդիս իրեն այնպես է պահում կարծես չի էլ նկատում, որ կինը իր քթի տակ․․․

Հարսիս պահվածքը ինձ շատ կասկածելի է թվում, բայց որդիս իրեն այնպես է պահում կարծես չի էլ նկատում,որ կինը իր քթի տակ․․․
Հաճախ եմ մտածում, որ որդիս կույր է: Կինը նրա քթի տակ կոլեգայի հետ սիրախաղ է անում, իսկ նա ոչինչ չի նկատում: Որդիս մին-
չև ուշ ժամ աշխատանքի է լինում, բայց ես տանն եմ, տեսնում եմ ամեն ինչ:

Բանն այն է, որ արդեն մի ամիս կլինի, որ միևնույն տղամարդը արծաթագույն մեքենայով հարսիս բերում է տուն: Նույնիսկ մի քանի
անգամ հետը վիճել եմ դրա պատճառով: Երեկ էլի նույն բանը եղավ, բայց այս անգամ հարսս չէր շտապում իջնել մեքենայից: Դա ինձ
սարսափելի դուր չեկավ: Ես գնացի բակ և հիշեցրի հարսիս, որ ինքը ամուսնացած կին է, ինչու՞ ես և որդիս պիտի ամաչենք նրա
վարքի համար:

Բայց ներողություն խնդրելու փոխարեն՝ նա հարձակվեց ինձ վրա: Ասաց, որ դա իմ գործը չէ, նա ուղղակի կոլեգայի հետ աշխատան-
քային հարցեր էր լուծում:Ավելի ուշ վերադարձավ որդիս, բայց ես նրան ոչինչ չասացի, չէի ուզում տխրեցնել: Բայց ահա կինը ամեն
ինչ այնպես փոփոխված պատմեց ամուսնուն, որ որդիս վիճեց ինձ հետ՝ մեղադրելով, որ խեղճին ստիպել եմ արտասվել:

Բոլորս միասին ենք ապրում, չեմ ուզում, որ մեր կյանքը վերածվի պատերազմի: Հարևանուհիս խորհուրդ տվեց որդուս պատմել ա-
մեն ինչ, բայց չեմ համարձակվում: Գուցե խոսե՞մ այդ կոլեգայի հետ թե ուղղակի թողնեմ, որ իրենք լուծեն իրենց հարցերը…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS