Հավանաբար չկա այնպիսի աղջիկ, որը մանկուց երազած չլինի իր հարսանիքի մասին, թե ինչ զգեստ է կրել է, ինչպես է այն անցնելու, ով է լինելու իր ընտրյալը:
Եվ յուրաքանչյուրը իր երազներում պատկերացնում է իսկապես հեքիաթային հարսանիք, իսկ երբ գալիս է այդ երազները կյանքի կոչելու ժամանակը, այնքան շատ են լինում մտքերը հարսանիքի կազմակերպման հետ կապված, որ դրանցում նույնիսկ մոլորվում են…
Թեև հարսանիքի նախապատրաստությունը միասնական ջանքեր է ենթադրում, սակայն անհերքելի է, որ այդ օրվան սրտի առանձնահատուկ թրթիռով սպասում է հենց հարսը, որպեսզի իր ամբողջ հմայքով և շքեղությամբ ներկայանա իր ընտրյալ առջև…
Կան հարսներ, ովքեր բացի զգեստի ընտրությունից, մի շատ կարևոր հարցի շուրջ նույնպես երկար են մտածում… Ինչ անակնկալ մատուցել ապագա ամուսնուն հարսանիքի օրը…
Հայ հարսը որպես հարսանեկան նվեր յուրահատուկ ռեփ երգ է պատրաստել, որով պատմում է իրենց սիրո պատմությունը: