Հարսի հանդեպ ատելությամբ լցվել․․Ես մորս հետ շատ անգամ եմ վիճել,սակայն հիմա․․․Ուզում եմ պատմել մեր ընտանիքում հարա-բերությունների մասին: Ես մորս ավագ աղջիկն եմ: Մենք երեք քույր ենք և մի եղբայր: Եղբայրս կրտսերն է, ծնողներիս երկար սպաս-ված որդին է: Երբ նա ամուսնացավ, ես լուռ հետև ում էի հա րսիս և մորս լուռ պատ երազմին:
Իսկ ինչպես էր խեղճ եղբայրս կիսվում նրանց միջև:Երեխաներս այդ ժամանակ դեռ դպրոցական էին, և ես ուշադիր նայում էի մորս, որ հիշեմ նրա արարքները և երբեք նույնը չանեմ հետագ այում: Մայրս այս ստրատ եգիայով էր ուղորդվում. ինչին է պետք կինը, եթե կամ ես:
Միայն մի անգամ միջամտեցի նրանց երկուսի վեճին, երբ ամեն ինչ բարդացել էր, բայց առհասարակ փորձում էի չխառնվել: Ես մորս ասում էի.
-Եթե նա քեզ դուր չի գալիս, ուղղակի շրջ վիր և մի նայիր նրան: Հանգի ստ թող նրանց:
Մայրս էլ պատասխանեց.
-Տեսնենք, թե դու ինչ պիսի սկեսո ւր կլինես:
Իսկ հիմա մեզ մոտ այսպես է,հարսիս հետ ի սկզբանե չկարողացանք մտերմանալ և ջերմ հարբերություններ ունենալ,դե ոչինչ, մտա-ծեցի ես, կարևորը, որ որդուս նրա հետ լավ է:Ապրում ենք առանձին, հարսիս հետ թշնա միներ չենք, հանդի պում ենք ամսական 1-2 անգամ: Նա որդուս կինն է, նա ընտրել է,թող նա էլ հետը ապրի: Իսկ ահա որդուս հետ մշտապես կապի մեջ ենք:
Կարևոր է, որ զոքանչն ու սկեսուրը հասկանան, որ դա ոչ թե իրենց ընտանիքն է, այլ մեծահասակ երեխայի ընտանիքը: Եվ եթե ոչ մի զբաղմունք չունեք, մի կարծեք, թե երեխա ները սպասում են, թե երբ եք խառնվ ելու իրենց գործ երին:Թողեք նրանց հանգիստ, այլա-պես ձեր բարկությանը միայն չարությամբ կպատասխանեն: