Հարսս ինձ սև ցուցակ է գցել, իսկ ես․․․Ես նույնիսկ պատրաստ եմ նրանից ներողություն խնդրել, միայն թե թույլ տա տեսնեմ թոռնի-
կիս։Չնայած որ մեղավոր չեմ, պատրաստ եմ ներողություն խնդրել հարսիցս, միայն թե թույլ թոռանս տեսնել, բայց նա համարս սև
ցուցակ է գցել…
Վերջին անգամ հարսիս հետ խոսել եմ գարնանը։ Նա դադարեցրեց ինձ հետ շփումը, քանի որ նեղացավ, որ մերժեցի ու մի քանի ժա-
մով չմնացի թոռանս հետ։Պատմեմ սկզբից։ Որդիս ամուսնացել է 5 տարի առաջ, մինչ վերջին դեպքը հարսիս հետ շատ լավ հարաբե-
րություններ ունեինք։Նրանց հարսանիքին նվիրեցի մորիցս ինձ ժառանգություն հասած բնակարանը։Այս տարիների ընթացքում հա-
ճախ էի հրավիրում իմ ամառանոց, նրանց համար հյուրասիրություն կազմակերպում,ձմռանը տալիս էի իմ պատրաստած փակոցնե-
րի մեծ մասը, որ ոչ մի բանի կարիք չունենան։
Երեխաները շատ էին գնահատում իմ ջանքերը։ Երկուսի ծննդյան օրերին, բոլոր տոներին նրանց համար լավ նվերներ էի գնում կամ
ուղղակի գումարով օգնում։ Որդիս իմ միակ երեխան է, և ինձ թվում էր, որ հարսս աղջիկս է, ու նրան հարազատի պես էի ընդունում։
2տարի առաջ ծնվեց երկար սպասված թոռնիկս։Հարսս մի քանի տարի չէր կարողանում հղիանալ,և երեխան բոլորիս համար անգին
պարգև էր։ Ես խոստացա հարսիս իմ հնարավորության սահմաններում օգնել երեխայի հետ կապված հարցերում։
Կարինեն ինձ դիմում էր միայն այն դեպքում, երբ իրոք անհրաժեշտություն կար։ Ես մնում էի թոռնիկիս հետ, երբ հարսս գնում էր
բժիշկի, բանկ կամ փաստաթղթերի հետ կապված հարցերով էր զբաղվում։ Բնական է, որ երեխայի հետ նման տեղեր գնալը ճիշտ չէ
ու հեշտ չէ։
Բայց ահա վերջին անգամ ամեն ինչ այլ կերպ եղավ։Կարինեն ուղղակի ուզում էր գնալ ընկերուհիների հետ զբոսնելու, իսկ ես համա-
րեցի, որ հարսիս կողմից դա աներեսություն է, բացի այդ ես ինքս էլ այդ օրը պայմանավորվածություն ունեի։Այդ պահին թոռնիկս 13
ամսական էր, ամենադժվար ժամանակաշրջանն է։ Երեխան անդադար ուզում է վազել, ուսումնասիրել ամեն ինչ, իսկ ես չեմ հասց-
նում նրա հետևից։ Ինձ համար իրոք բարդ է, ես այն տարիքում չեմ, որ 1 տարեկան երեխային կարողանամ հանգիստ պահել։
Այլ բան է, եթե հարսս իակապես զբաղված է, բայց չէ որ նա կարող է իրեն մի քիչ նեղություն տալ, և ընկերուհիների հետ զբոսնելիս
իր երկար սպասված երեխային էլ տանել։Հարսս ներողություն խնդրեց ու ասաց, որ ինձ այլևս նեղություն չի տա։ Հետո նա դադարեց
ինձ զանգել, իսկ երբ մի քանի օրից որոշեցի ինքս զանգել ու խոսել, հասկացա, որ համարս սև ցուցակ է գցել։ Փորձեցի խոսել որդուս
հետ։
Նա էլ շատ սառն էր խոսում, բայց ձևացրեց, իբր ամեն ինչ նորմալ է։Երեխաներիս վարքը ինձ շատ է ցավեցնում, արդեն կես տարի
չեմ տեսել ոչ նրանց, ոչ թոռնիկիս։ Չեմ կարծում, որ մեղավոր եմ, բայց եթե կարողանամ խոսել հարսիս հետ, պատրաստ եմ ներո-
ղություն խնդրել՝ հանուն թոռնիկիս։