Հարսս հիվանդանոցներից տուն չի գալիս, չգիտեմ ինչն է այդքան երկար բուժում․․․

Հարսս հիվանդանոցներից տուն չի գալիս, չգիտեմ ինչն է այդքան երկար բուժում․․․Երեկ հարսս է զանգել, կրկին նույն խնդրանքով:
Ասում է՝ կարո՞ղ ես երեխաների հետ մնալ երեքշաբթի օրը: Նա կրկին որոշել է ինչ-որ բժիշկի մոտ գնալ:

Չէ, կկարծեք թե ես չեմ սիրում թոռնիկներիս, ես խելագարվում եմ տղաների համար, ինձ համար դժվար չէ, ես հաճույքով եմ նրանց
հետ ժամանակ անցկացնում:Բայց ինձ համար անհասկանալի է հարսիս պահվածքը. օրական 5-6 տեսակի դեղ է խմում,չգիտես ինչն
է բուժում…

Հարսս 32 տարեկան է, երկու տարի առաջ է ունեցել երկրորդ բալիկին: Չի աշխատում: Ավագն ընդամենը 5 տարեկան է:Երկրորդ
ծննդաբերությունից հետո Աննան անդադար գանգատվում է մեջքի կամ ոտքերի ցավից, մի օր գլուխն է պտտվում, մի օր ձեռքերն են
շուտ հոգնում: Նա շատ ժամանակ և ահռելի գումարներ է վատնում բժիշկների վրա:

60 տարեկան եմ, իսկ այդ պոլիկլինիկայում 10 տարի չեմ եղել:Հենց գնում ես բժիշկի, սկսում են ինչ-որ հիվանդություններ գտնել: Մի-
՞թե Աննան չգիտի, որ գոյություն ունեն ցավազրկող հաբեր, մի հատ խմում ես և քեզ լավ ես զգում:Ես արդեն գրեթե վստահ եմ, որ

Աննան այդպես ուղղակի փախնում է երեխաների և տան հետ կապված պարտականություններից:Այն օրն էլ ասաց, որ բժիշկն իրեն
խորհուրդ է տվել գնալ առողջարան, սակայն նա չի պատրաստվում իր հետ տանել երեխաներին, այլապես բուժումը ոչ մի օգուտ չի
տա:Խնդրում եմ, ասեք ինձ, մի՞թե կնոջ ու 2 երեխաների մոր համար դա պատշաճ պահվածք է:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS