«Հարսս չբեր է, աստված մեզ անիծել է, բայց հո տանից դուրս չենք գցի»

Ես որոշեցի կիսվել իմ պատմությամբ, չեմ ներկայանում, ավելոչդ մեկնաբանություններից զերծ մնալու համար: Պարզապես ուզում եմ կիսվել:Ես ամուսնացած էի շուրջ 4 տարի: Առաջին ամիսների ընթացքում չէի մտածում հղիության մասին, բայց հետո այդ հարցը սկսեց ինձ անհանգստացնել, ես չէի հղիանում: Ամուսնուս մայրը ի զարմանս ինձ երբեք խոսք չէր բացում, ես էլ մտածում էի, որ հասկացող կին է, չի ուզում ավելորդ անգամ ինձ հիշեցնել դրա մասին, ինձ մեղավոր էի զգում:

Ես գնացի, ստուգվեցի, ինձ մոտ ամեն ինչ նորմալ էր: Երբ խնդրեցի ամուսնուս գնալ ստուգվել, նա սկսեց ինձ հետ վիճել, մայր ու որդի այնպիսի աղմուկ բարձրացրին, որ ես այլևս այդ մասին չխոսեցի:Երկու տարի անց, շատ պատահական գտա ամուսնուս բժշկական եզրակացությունը: Թվեր էին գրված, ինչ որ տերմիններ էին:

Չգիտեմ ինչու իմ մեջ կասկած առաջացավ, մինչ այդ երբեք ամուսինս չէր խոսել որևէ հիվանդության մասին:Ես այդ թղթերը տարա ու ցույց տվեցի բժշկին: Նրա պատասխանից ես ապշած մնացի, փաստորեն ամուսինս չէր կարող երեխա ունենալ և ինքը շատ լավ գիտեր այդ մասին, ու ոչինչ չէր ասում, երբ ես հետազոտվում էի ու տանջվում, փորձելով հասկանալ մեր երեխա չունենալու պատճառը:

Ես որոշեցի ոչինչ չասել: Բայց տեղս չէի գտնում այդպես խաբված լինելու պատճառով:Անցան օրեր, ես շատ տխուր էի:Մի օր պատահաբար լսեցի սկեսուրիս զրույցը հարևանուհու հետ: Վերջինս նրան հարցրեց, թե ինչու որդին երեխա չի ունենում, սկեսուրս պատասխանեց.

«Հարսս չբեր է, աստված մեզ անիծել է, բայց հո տանից դուրս չենք գցելու, ոտքը կոտրվեր մեր տուն հարս չգար»:Ես մոտեցա նրանց ու միջամտեցի նրանց զրույցին.

— Այդ ո՞վ է չբեր, ինչպես կարող է երեխա ունենալ ամուլ տղամարդու կինը, և դու դեռ հարսիդ անունն ես պախարակում, քաջ իմանալով պատճառը:

Ու բժշկական թղթերը դրեցի նրա առաջ ու ասացի.

-Հիմա էլ պատմիր, թե ոնց եք ինձանից թաքցրել ճշմարտությունը, ոտքս կոտրվեր ու ձեր տուն հարս չգայի:

Հավաքեցի իրերս ու հեռացա, այլևս չէի կարող ապրել այդ տանը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS