Մի կին երեկոյան բացեց տան դուռը ու նկատեց, որ իրենց բակում նստած են երեք անծանոթ ծերունիներ՝ երկար սպիտակ մորուքով։ Կինն ասաց․
-Ես ձեզ չեմ ճանաչում, հավանաբար, դուք հեռու տեղից եք եկել, երևի քաղցած եք։
-Բայց մենք չենք կարող բոլորս միասին ներս գալ։
-Ինչու՞, — զարմացավ կինը։
Տարեց մարդկանցից մեկն ասաց․
-Նրա անունը Հարստություն է, մյուսինը՝ Հաջողություն, իսկ ես Սերն եմ։ Հիմա գնա և խոսիր ամուսնուդ հետ, որոշեք, թե մեզանից ում եք ուզում տեսնել ձեր տանը։
Կինը գնաց տուն ու ամեն ինչ պատմեց ամուսնուն․
-Օհ, ինչ լավ է։ Եթե պիտի ընտրենք մեկին, ուրեմն թող գա հարստությունը։ Նա մեր տունը հարստությամբ կլցնի։
Կինը չհամաձայնվեց․
-Չէ, ինչու նա, թող Հաջողությունը գա։
Ամուսինների փոքր աղջիկն այդ ամբողջ ընթացքում նստած էր մի անկյունում ու լուռ լսում էր․
-Ես ուզում եմ, որ գա Սերը։ Այդ ժամանակ մեր տանը սեր ու համերաշխություն կտիրի։
Ծնողները որոշեցին կատարել դստեր խնդրանքը։ Կինը դուրս եկավ բակ ու ասաց․
-Սեր, արի ներս, մեր ընտանիքը քեզ է ընտրել։
Սակայն երբ Սեր անունով ծերունին սկսեց գնալ դեպի տուն, մյուս երկու ընկերները նույնպես քայլեցին միևնույն ուղղությամբ։
-Բայց չէ որ դուք ասացիք, որ միայն մեկը կարող է ներս գալ, —զարմացավ կինը։
-Եթե դուք հրավիրեիք Հարստությանը կամ Հաջողությանը, հենց այդպես էլ կլիներ, մյուս երկուսը կմնային դըր-սում, բայց ուր գնում է Սերը, իր հետ տանում է բոլորին։