Հարս ու կիսուր հարազատ մայր ու աղջկա պես ենք․․․Ահա, թե որն է մեր համերաշխ կյանքի գաղտնիքը։Մենք շատ համերաշխ ենք իր ար հետ։ Ես այս տուն հարս եմ եկել անցած տարի ու այդ օրվանից մինչև հիմա դեռ մի անգամ ես ու կիսուրս իրար հետ կռված, իրար նեղացրած չկանք։
Այս լավ հարաբերությունների «բաղադրատոմսը» շատ պարզ է։ Ասեմ, թե ես՝ ինչ եմ անում և ինչ է անում իմ կեսուրը, որ մեզ մոտ ամեն բան հարթ լինի և տանն էլ համերաշխություն տիրի։Ես հարգում եմ կիսուրիս և շատ հարգալից վերաբերմունք եմ ցույց տալիս նրան։ Երբ ինչ-որ խորհուրդ եմ լսում նրանից չեմ պատասխանում, կամ վիրավորվում, համաձայնվում եմ և կիրառում այդ խորհուրդն, ինչն իմ կյանքն ավելի հեշտ է դարձնում։
Նրա հետ շփվելիս, ես միշտ հիշում եմ, որ այս կինն է կյանք տվել իմ ամուսնուն, ուստի ես պետք է շնորհակալ լինեմ նրան, որ նա նման զավակ է ծնել, մեծացրել և դաստիարակել։Իմ կիսուրն էլ ինձ վերաբերվում է այնպես ինչպես կվերաբերվեր իր աղջկա հետ։
Նա շատ ուշադիր է մանրուքների նկատմամբ, բայց երբեք ավելորդ, նեղ անձնկան հարցեր չի տալիս և երբեք չի խցկվում իմ ու ամուս նուս հարաբերությունների մեջ։ Կիսուրս նաև չի խանդում տղային մայրական խանդով, ինչը նրան դարձնում է թեթև և ադեկվատ կին։
Այսպես իրար հարգելով և սիրելով մենք կառոցում ենք ներդաշանակ ընտանեկան մթնոլորտ։
Տարոսն ընդ ձեզ։