Որքան հաճելի է ամառային երեկոն անցկացնել բակում, պատշգամբում, նստել ընտանիքի անդամների հետ ու երկար զրուցել, կամ ախորժելի խորոված պատրաստել ու մի լավ ուրախանալ:
Սակայն կամ մի հանգամանք, որը կարող է փչացնել ձեր երեկոն, դրանք ճանճերն են ու մժեղները, որոնք հանգիստ չեն տալիս և ուղղակի անտանելի են դառնում:
Այնուամենայնիվ լուծում կա: Դրանցից կարելի է շատ հեշտությամբ ազատվել:
Անհրաժեշտ է
— Փաթեթ-զիփեր
— Կիտրոնի հյութ
— Աղ
— Փայլուն մանրադրամներ
— Ջուր
2 ½ բաժակ ջրի մեջ լուծել կիտրոնի հյութը և աղը: Բաղադրիչները վերցնել աչքաչափով, սակայն առատ: Օրինակ, կարելի է վերցնել կես կիտրոնի հյութ: Այդ հեղուկը լցնել փաթեթի մեջ, ավելացնել մի քանի մանրադրամ: Շատ կարևոր է, որ այն լինի հերմետիկ փակվող:
Փաթեթը ամուր փակել և ամրացնել դռան վերևում օրինակ, մեխերի կամ գրասենյակային կոճգամների օգնությամբ:
Այստեղ իրականում ոչ մի կախարդանք չկա:
Պարզվում է ճանճերի մոտ տեսողությունն այնպիսին է, որ ի տարբերություն մարդկանց, նրանք չեն կարող չափավորել լույսի քանակը, որ ընկնում է աչքերի մեջ: Մանրադրամները այստեղ փոքրիկ հայելիների դեր են խաղում, արտացոլում են լույսը ճանճերը կորցնում են կենտրոնացումը:
Ստացվում է, որ արևը ձեր փոխարեն քշում է ճանճերին: Եթե ցանկանում եք կրկնապատկել այս մեթոդի արդյունավետությունը, ապա տեղադրեք մանրադրամներով փաթեթները անմիջապես այնտեղ, որտեղ պատրաստվում եք պիկնիկի և ճանճերը չեն կարողանա փչացնել ձեր օրը: