Իմ հարևանուհի Լուսինեն երազում էր հարուստ ամուսին գտնել և ազատվել աղքատությունից, որն իրեն շրջա-պատում էր: Նրա ծնողները հարբեցող էին, նա այդպես էլ կրթություն չստացավ և աշխատում էր, որտեղ պա-տահի:Թե ինչպես նրան հաջողվեց հարուստ երկրպագու գտնել, ես չգիտեմ:
Բայց տղամարդը շատ սոլիդ էր, թանկարժեք մեքենա էր վարում, բայց բավականին մեծ էր տարիքով, մոտ 50-60 տարեկան: Երկու ամսում Լուսինեն կերպարանափոխվեց, թանկարժեք հեռախոս ունեցավ, իսկ հետո էլ տեղա-փոխվեց ընկերոջ տուն:
Դրանից հետո մեր թաղամասում հազվադեպ էր երևում:Ժամանակ առ ժամանակ այցելումէր ծնողներին, նրանց տոպրակներով սնունդ էր բերում, վճարում կոմունալները: Հետո դուստր ունեցավ և սկսեց ավելի քիչ գալ այս-տեղ, ավելի կարևոր գործեր ուներ:
Այդպես ապրեց մոտ երկու տարի: Իսկ վերջերս էլ գնացել էի շուկա, և առևտրականների միջև հանդիպեցի Լու-սինեին: Ես ուղղակի շոկի մեջ էի, նախկին խնամված կնոջից հետք էլ չէր մնացել: Նա կտրուկ ծերացել և գիրա-ցել էր: Սկսեցինք խոսել և ես հարցրեցի իրեն, թե ինչպես է հասել նման կյանքի:
Պարզվեց, որ ամուսինը սկսել էր խմել, երբեմն էլ ձեռք էր բարձրացնում իր վրա:Իսկ հետո էլ դուրս է հանել տնից Լուսինեին՝ երեխայի հետ: Ալիմենտներ գրեթե չի վճարում, դատարանից թաքնվում է: Անելանելի վիճակում հայտնվելով՝ Լուսինեն սկսել է շուկայում առևտրով զբաղվել, մի այլ տեղում հավաքարար է աշխատում, որպիսի կարողանա պահել երեխային:
Ահա այդպես եղավ. ընկավ թվացյալ հարստության ետևից և մնաց ձեռնունայն: Իսկ ամուսինն այդպես էլ մնաց, ինչպիսին որ առաջ էր: Առաջվա պես ուներ մի քանի բնակարան, մեքենա և սեփական առանձնատուն: