Հարևանուհիս տարիներ առաջ մի փաթեթ էր թողել մորս մոտ ու հեռացել․ 10 տարի անց բացեցինք այն և շոկի ենթարկվեցինք․․․
10 տարի առաջ մեր շենքում ապրում էին հիա նալի հարևաններ։ Բոլորն իրար հետ մտերիմ էին, միմյնաց տուն հաճախ էինք գնում, շնորհավորում բոլոր տոները։ Հետո բոլորը հեռացան․ մեկը մեկնեց արտա սահման, մեկը վաճառեց տունը, ոմանք գյուղ գնացին․․․Հիմա շատ նոր հարևաններ կան,ում նույնիսկ դեմքով չենք ճանաչում։ Երրորդ հարկում իր որդու հետ ապրում էր մի կին, անունը Աննա։ Նա շատ էր վախենում, որ իր տղան կամուս-նանա «սխալ, իրենց ոչ հարիր» աղջկա հետ։
Իսկ մենք բո լորս մտովի խղճում էինք նրա հար սին, որով հետև տիկին Աննայի բնավորությունը շատ բարդ էր։Վերջապես Աննայի որդին որոշեց ամուսնանալ։ Տուն բերեց մի աղջկա՝ գեղեցիկ, երիտասարդ, մեծ կանաչ աչքերով։ Նա բոլորիս դուր եկավ, բացի տիկին Աննայից։ Նա առաջին օրվանից չսիրեց հարսին, բայց թույլ տվեց, որ երիտասարդներն իր հետ ապրեն։Որդու ամուսնությունից երկու շաբաթ անց տիկին Աննան թղթով փաթաթված ինչ-որ տուփ բերեց մեր տուն։
-Այստեղ իմ բոլոր թանկարժեք իրերն են, պահեք ձեր տանը, խն դրում եմ։ Վախենում եմ, որ հարսս կարող է գողանալ ու վաճառել դրանք։Մայրս զար մացավ, բայց դե բարդ բան չէր խնդրում, այնպես որ համաձայնվեց։ Մայիկս փաթեթը դրեց պահարանի ամենաբարձր դարակում ու մենք մոռացանք դրա մասին։Շուտով տիկին Աննան վաճառեց տունը ու իրենք ընտանիքով տեղափոխ վեցին Երևան։Նրանց հետ կապն ընդհատվեց։ Այս տարի մենք որոշեցինք վաճառել մեր բնակարանը, ու երբ գնորդ գտանք, որոշեցինք աղբը գցել բոլոր անպետք իրերը։
Պատահաբար գտանք նաև տիկին Աննայի փաթեթը։ Համոզեցի մորս, որ այն բացենք։ Ի զարմանս ինձ, դրա մեջ ոչ մի թանկարժեք բան չկար, միայն բիժուտերիա էր։ Սակայն մայրս վստահ էր, որ դրանք պետք է վերադարձնել տիրոջը։Ի վերջո ընդհանուր ծանոթների միջոցով իմացանք տիկին Աննայի նոր տան հեռախոսահամարը,նաև տեղեկացանք, որ նա 3 տարի առաջ հեռացել է կյանքից․․․
Մայրիկս գիտեր, որ երկու շաբաթից Երևան եմ գնալու գործուղ ման ու պնդեց, որ փաթեթը տանեմ ու տամ Ան-նայի որդուն։ Ես գործին պատասխանատվությամբ մոտեցա։ Տիկին Աննայի որդին ու նրա գեղեցկադեմ հարսը ինձ շատ ջերմ ընդունեցին․ նրանք երկու աղջիկ ունեին։ Եվ ինչը բավականին տարօրինակ է, այսօրվա բարե-կեցիկ կյանքին նրանք հասել են հենց այդ աղջկա շնորհիվ։
Տիկին Աննան հարսին չէր սիրում, բայց հենց նրա ջանքերի ու խելքի շնորհիվ են նրանք այսօր ապրում Երևա-նում՝ սեփական բնակարանում։ Երբ ես տվեցի զարդերով փաթեթը, որդին նայեց ու ձեռքով թափ տվեց, ասաց, որ կարող էի ինձ նեղություն չտալ, անպետք իրեր են։Իսկ ահա հարսը վերցրեց ձեռքիցս տուփը ու շնորհակա-լություն հայտնելով ասաց․
-Աղջիկներս տատիկից հիշատակ կունենան։ Շնորհակալ եմ անհանգստության համար։ Որքան տար-բեր են մարդիկ․․․