Արագընթաց փոխադրամիջոցների մասին խոսելիս դժվար թե հեծանիվ հիշենք:Բայց ֆրանսիացի Ֆրանսուա Ժիսսին որոշեց շտկել այդ պատմական անարդարությունը:
Նա հատուկ հեծանիվ պատրաստեց, որով կարողացավ արագության ռեկորդ սահմանել՝ մինչև 333 կմ/ժ արագություն զարգացնելով:
Շարժիչով հեծանիվների համար նախորդ ռեկորդը կազմում էր 268 կմ/ժ, սահմանվել էր 1985 թ.:
Ռեկորդային երթն անցկացվել է Ֆրանսիայի հարավային մրցուղում: Հեծանվորդն անհրաժեշտ արագություն զարգացրեց 4,8 վայրկյանում:
Մրցաշարային Ferrari ավտոմեքենան, որի դեմ պայքարում էր Ֆրանսուան, նրա ֆոնին կրիայի էր նման:Այդպիսի արդյունքի հասնելու համար Ֆրանսուան իր հեծանվի վրա ռեակտիվ շարժիչ դրեց:
Որպես վառելիք այդ շարժիչը կոնցենտրացված 90%-անոց ջրածնի պերօքսիդ է օգտագործում:
Հետաքրքիր է, որ Ֆրանսուայի հեծանիվը ոտնակներ ունի: Այլապես այն հնարավոր չէր լինի հեծանիվ անվանել:
Ավելին՝ տղամարդը պարբերաբար տեղաշարժվում է ոտնակները պտտելով, բայց միայն երբ չի շտապում:
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը